Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել Ուկրաինա՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար: Այն ներառում է գեներատորներ և տրանսֆորմատորներ, մալուխներ, լարեր, ցածր լարման վահանակներ:
«Այս օգնության փաթեթը շատ ճիշտ ժամանակին է և խիստ կարևոր ներդրում է ռուսական ահաբեկչական հարձակումներից հետո Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնման և էներգետիկ անվտանգության ամրապնդման համար»,- նշել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը:
Նա շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ողջ ղեկավարությանը՝ ուկրաինացի ժողովրդին մշտական աջակցության և համերաշխության համար:
«Դա հաստատում է իրական ռազմավարական գործընկերությունը և ամուր բարեկամությունը մեր երկրների միջև»,- նշել է Գուսևը: