Մոսկվան մտադիր է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, քանի դեռ Զելենսկին չի համաձայնել բանակցություններում Ռուսաստանի համար իրատեսական պայմաններին՝ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:
Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ Կիևը պետք է ուշքի գա:
«Հակամարտության խաղաղ կարգավորման պայմաններն Ուկրաինայի իշխանության համար օրեցօր կվատթարանան: Զելենսկուն դեռ վաղուց զգուշացրել են այդ մասին»,- հավելել է պաշտոնյան:
Նեբենզյան նաև մեղադրել է ուկրաինական ուժերին Ռուսաստանի բնակավայրերին հարվածելու համար, միևնույն ժամանակ վստահեցրել, որ ռուսական կողմը չի թիրախավորում Ուկրաինայի խաղաղ բնակչությանը:
Հայտարարություններով է հանդես եկել նաև Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը հարվածում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և բնակելի օբյեկտների:
«Սակայն դա չի օգնի Մոսկվային հաղթել պատերազմում»,- շեշտել է նախագահը, հավելել, որ այս գիշեր ռուսական ուժերն արձակել են մոտ 300 անօդաչու թռչող սարք և տասնյակ հրթիռներ՝ հարյուր հազարավոր ընտանիքների թողնելով առանց էլեկտրականության։
Զելենսկին կրկին կոչ է արել դաշնակիցներին՝ ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանությունը: