Ռուսական կողմը մտադիր է ամբողջ ծավալով կատարել բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ կապված AZAL ավիաընկերության ինքնաթիռի մասնակցությամբ ավիավթարի հետաքննության հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այն ամենը, ինչ պահանջվում է նման ողբերգական դեպքերում, կարվի ռուսական կողմից»,- ասել է պաշտոնյան: