Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:
Կրեմլի փոխանցմամբ՝ պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել 2025 թվականի նոյեմբերին ուժի մեջ մտած ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին պայմանագրի հունով ռուս-վենեսուելական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հարցերի շուրջ:
«Վլադիմիր Պուտինը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին և հաստատել է աջակցությունը Նիկոլաս Մադուրոյի կառավարության ուղեգծին, որն ուղղված է աճող արտաքին ճնշման պայմաններում ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանությանը: Հաստատվել է առևտրատնտեսական, էներգետիկ, ֆինանսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի հետևողական իրականացման փոխադարձ տրամադրվածությունը»,- հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից: