Ռուսաստանն ու նրա պրոքսիներն ակտիվացնում են ապատեղեկավական արշավը, այդ թվում՝ Հայաստանում՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը: «Մոլդովան այս տարվա առաջնային թիրախն էր, բայց նաև լավագույն ապացույցը, որ այդ մարտահրավերը կարելի է հաղթահարել»,- նշել է Կայա Կալասը:
Նա շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին՝ արտաքին միջամտության դեմ պայքարն օրակարգում պահելու և հակազդման մեխանիզմներ ընդունելու համար: «Մենք կշարունակենք մոբիլիզացնել արտաքին ծառայության ռեսուրսները՝ աջակցելու քաղաքացիական հասարակությանը և ազատ լրատվամիջոցներին»,- ասել է դիվանագետը:
Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը: