Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր:
1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է:
Հիշեցնենք՝ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում:
Այրվածքաբանության ազգային կենտրոնից
1lurer.am-ին տեղեկացրել էին, որ 6 վիրավորից 3-ը անչափահաս են: Վիրավորներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, 1-ը՝ հիվանդասենյակում. այս պահին վիրակապման գործընթաց է տեղի ունենում:
Ավելի ուշ ՆԳՆ ՓԾ-ն
ներկայացրել է նաև հրդեհի բռնկման պատճառը, ըստ որի՝ Kia մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։