«Այսօր մասնակցեցի ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:

Շնորհակալություն եմ հայտնել և հաջողություն մաղթել խաղերի մասնակիցներին, պարգևատրել մրցանակակիրներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը միջոցառմանը նաև ելույթ է ունեցել։