Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Անահիտ Բաբայանը՝ անցնելով կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Ըստ կարգի՝ կին զինծառայողները վիճակահանությանը չեն մասնակցում: Նրանք նշանակվում են ծառայության ուսումնական զորամասում և այն անցկացնում բացառապես այնտեղ:
6-ամսյա ժամկետը լրանալուն պես կին զինծառայողներն ստանում են 1 միլիոն դրամ պատվովճար:
Օրենքի նախատեսած դրույթների ու ՀՀ պաշտպանության նախարարության ծրագրերի մասին զորակոչիկներն իրազեկվում են նախքան վիճակահանությանը մասնակցելը:
Մանրամասները՝ տեսանյութում: