Կանադան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 35 միլիոն կանադական դոլարի (մոտ 25,5 միլիոն ԱՄՆ դոլար) ռազմական աջակցության հերթական փաթեթը: Այդ մասին, ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Դևիդ Մակգինտին:
Նշվում է, որ գումարը կուղղվի զրահատեխնիկայի, զինամթերքի և նոր սարքավորումների գնմանը, որոնք կմատակարարվեն կանադական պաշտպանական ընկերությունների կողմից, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային միջոցների։
Նշվում է, որ Կանադան ստանձնել է F-16 կործանիչների համար ուկրաինացի օդաչուների պատրաստման համակարգումը: