Մայիսի 17-ին՝ ժամը 16։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։40-ին։
Այրվել է տանիքի 100 քմ հատվածը։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկեր: