Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը և տեղակալ Գոհար Մկրտչյանը Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիտցի հրավերով մայիսի 15-16-ը Նիդերլանդների Հաագա քաղաքում մասնակցել են Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի կիսամյակային լիագումար նիստին։ Այդ մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Նիստի ավարտին Սիրո Ամիրխանյանը հանդիպել է Միության նախագահ Մարկ Շմիտցի և Ղազախստանի Հանրապետության մասնավոր հարկադիր կատարողների հանրապետական պալատի նախագահ Այդոս Բեյբիտովիչ Իմանբաևի հետ։
ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է 2015 թվականից։ Ներկայումս Միությանն անդամակցում է ավելի քան 90 երկիր։