Պետությունը կշարունակի աջակցել զինծառայությունից վերադարձած երիտասարդներին, որ նրանք աշխատանք գտնեն: Ծրագրի շահառու դառնալու համար զինծառայությունն ավարտածը պետք է մոտենա միասնական սոցիալական ծառայություն: Դիմելու պահին նա պետք է գործազուրկ լինի: 2022-ից սկսած այս ճանապարհով աշխատանքի է անցել շուրջ 1200 երիտասարդ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան