Մայիսի 8-ին՝ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։
Երևան քաղաքում մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
.jpg)
Հանրապետության տարածքում մայիսի 8-ի ցերեկը, 11-13-ը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-13-ը առանձին հատվածներում՝ հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 12-13-ը կնվազի 4-6 աստիճանով։
.jpg)