Միասնական քննություն հանձնողների թիվն այս տարի ավելացել է: Հունիսին կմեկնարկի ընդունելության քննությունների երկրորդ փուլը, որի ժամանակ դիմորդները պարտադիր պետք է նշեն բուհը և մասնագիտությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ նույնիսկ եթե դիմորդը առաջին փուլում ստանա բարձր գնահատականներ, միևնույն է՝ բուհ ու մասնագիտություն չընտրելու պարագայում չի կարող մասնակցել մրցույթին:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: