2025 թվականի մայիսի 3-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին։
Մաքրման աշխատանքներն իրականացվել են Երևան-Սևան մայրուղու 28-32 կմ հատվածին հարակից անտառածածկ հատվածներում։
-
Մեր անտառները հոգատարության կարիք ունեն։
-
Անտառի մաքրությունը մեր բոլորի պատասխանատվությունն է։
-
Աղբը բնության գիրկ նետելուց առաջ մտածեք՝ արդյոք ցանկանո՞ւմ եք, որ ձեր սիրելի վայրերը աղտոտվեն և կորցնեն իրենց գեղեցկությունը։