Հայտնի երգիչների երևանյան համերգների տոմսերը վաճառող կեղծ կայքեր են ի հայտ եկել, որոնք տոմս են վաճառում բազմապատիկ թանկ՝ այն դեպքում, երբ պաշտոնական վաճառքը դեռ չի էլ մեկնարկել: Մեդիափորձագետը զգուշացնում է և հորդորում՝ տոմսերը գնել բացառապես վստահելի հարթակներից, որոնք կա՛մ .am տիրույթում են, կա՛մ աստղերի պաշտոնական կայքերում:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։