Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով։
Նիկոլ Փաշինյանը արդյունավետ լինելու համար կարևոր է համարել աշխատանքում շարունակաբար զարգացող հմտությունն ու կրթությունը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Կառավարությունը Հայաստանի Հանրապետությունը առաջնորդում է այս տրամաբանությամբ։