2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք: Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11,2 տոկոսով։ 2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք: Այս մասին Ազգային ժողովում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36,4 տոկոսը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63,6 տոկոսը՝ հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53,7 տոկոսը՝ զինվորական, 616-ը կամ 46,3 տոկոսը՝ այլ հանցագործություններ։
2024 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում զինծառայողների ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, հիշեցնեմ՝ 2023 թվականի թիվը կրկնապատիկ էր՝ 54 դեպք»,- ասաց նա։