Ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կաշխատի մինչև 20:00-ը: «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես-վավերագրողները» խորագրով ցուցադրության ընթացքում այցելուներին կներկայացվեն դիվանագետների, միսիոներների, լրագրողների հուշագրություններն ու փաստերը: Ապրիլքսանչորսյան միջոցառումների համար ժամանակավոր դադարեցվել են թանգարանի ու հուշահամալիրի նորոգման աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում: