Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչները Երևանի քաղաքապետարանից պահանջում են բաժնային սեփականություն համարվող 4 հազար քմ հողատարածքը: Կառուցապատողն այն ընդգրկել է բնակիչներին վաճառված բնակարանների ընդհանուր արժեքի մեջ, այնուհետև այդ տարածքը օտարել իր հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության: Բնակիչներին ու կառուցապատողին ընդունել ու լսել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան