Հանցավոր խմբի կազմում շուրջ 30 հոգուց 22 մլն 36 հազար դրամ հափշտակելու դեպք է բացահայտվել: Մեկ մեղադրյալի մասով գործն ուղարկվել է դատարան, սակայն խմբում ներգրավվածների թիվն ավելին է: Պարզվել է, որ խումբը երևանյան գրասենյակներում շահավետ պայմաններով վարկեր է առաջարկել: Վստահել են, տվյալներ փոխանցել, սակայն խոստացված գումարն այդպես էլ չեն ստացել: Խաբեբաները ոչ միայն անհետացել են, այլև որոշ դեպքերում մարդկանց տվյալներն օգտագործելով՝ օնլայն վարկեր ձևակերպել:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։