• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Տնտեսությունը, պետականությունը խոշտանգածները բողոքում են խոշտանգումներից. Վարդապետյան Բաց հարթակ․ Տնտեսությունը, պետականությունը... 20:36
ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության... 20:22
ԵՄ-ն՝ պատրվակ, ՌԴ-ն ձգտում է պահպանել ՀՀ կախվածությունը ԵՄ-ն՝ պատրվակ, ՌԴ-ն ձգտում... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Բացահայտվել է Երևանում Ֆազ մականունով հայտնի քրեական հեղինակության սպանությունը, 2 կազմակերպիչները կալանավորվել են
Քաղաքականություն
12:4729 Հլս, 2024

Բացահայտվել է Երևանում Ֆազ մականունով հայտնի քրեական հեղինակության սպանությունը, 2 կազմակերպիչները կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարների փողոցում տեղի ունեցած՝ 43-ամյա տղամարդու՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության և 35-ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
 
«Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են հայտնաբերվել էին Toyota Land Cruiser, Toyota CAMRY, Opel Astra և Toyota COROLLA մակնիշների ավտոմեքենաներ:
 
LAND CRUISER մակնիշի ավտոմեքենայի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել էին կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում՝ արնանման նյութի հետքեր: OPEL ASTRA մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել էին «ոստիկանություն» գրառմամբ, ռազմամթերքի համար նախատեսված բաճկոն, հեռադիտակ, բենզինով լցված տարաներ, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված փամփուշտներով, 2 հատ ռադիոկապ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:
 
Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության հետագա իրականացումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։
 
Նախաքննական մարմնի կողմից իրականացված հսկայածավալ ապացուցողական և վարութային, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության էական հանգամանքներ։
 
Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ դեռևս 2020 թվականից անձնական հարցերի շուրջ առաջացած վեճի, այնուհետև 2021թ. հունվարի 13-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի 109/10 հասցեում գտնվող Թոխմախի գերեզմանատան ավտոկայանատեղիում 36-ամյա անձի՝ Ռ․Ստեփանյանի և նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ են ձևավորվել մինչ այդ մտերիմ, Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի և Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ, Չաղ Ռուստամ մականունով հայտնի Ռ․Ստեփանյանի միջև։
 
Դրա հետևանքով հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:
 
Ձևավորված թշնամական հարաբերություններից ելնելով՝ Ռ․Ստեփանյանը, Սերգեյ Գրիգորյանին դիտավորությամբ սպանելու նպատակով, իրեն մտերիմ երեք անձանց՝ Ա․ Կյուրեղյանի, Հ.Սահակյանի և Սու․Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել 7.62 մմ տրամաչափի AK 103 մոդելի, հրազեն հանդիսացող ինքնաձիգ և համապատասխան փամփուշտներ։
 
Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել նաև անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, Opel Astra մակնիշի ավտոմեքենա՝ դրա վրա փակցնելով կեղծ համարանիշներ՝ նախապես հեռացնելով ավտոմեքենայի նույնականացման համարները:
 
2024 թ. հունիսի 11-ին նրանք մի քանի անգամ հանդիպել են Կոտայքի մարզում գտնվող, Ռ․Ստեփանյանին պատկանող առանձնատանը։ Վերջինիս և Ա․Կյուրեղյանի հետ, որպես կազմակերպիչների, ունեցած պայմանավորվածություններն իրագործելով՝ խմբի մյուս երկու անդամները՝ Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը, իրենց հետ վերցնելով հանցակիցների հետ ապօրինի կերպով ձեռք բերված, լիցքավորված ինքնաձիգը, հեռադիտակը, երկու զույգ ձեռնոցներ, երկու դիմակ, ոստիկանության երկու համազգեստ, ռադիոկապի երկու սարք, լապտեր, կեղծված հաշվառման համարանիշներով Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, ժամը 21:00-ի սահմաններում, Ռ․Ստեփանյանի տնից ուղևորվել են Երևան քաղաք։
 
Սերգեյ Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը հետապնդել են նրան: Ժամը 23:15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստել մայթեզրին կայանված իրեն պատկանող Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին ու պատրաստվել հեռանալ այդտեղից:
 
Ավտոմեքենայի առջևի աջ նստատեղին նստել է նրան ուղեկցողներից Բ․Ս․-ն:
 
Նկատելով, որ Սերգեյ Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ տվյալ վայրից՝ Հ.Սահակյանը, Opel Astra մակնիշի ավտոմեքենան կտրուկ վարելով առաջ, շրջանցել է Սերգեյ Գրիգորյանի ավտոմեքենան հետևից ուղեկցող, փողոցի բանուկ մասը մասնակի փակած ավտոմեքենան, ձախ կողմից շրջանցել նաև Սերգեյ Գրիգորյանի վարած ավտոմեքենան, կտրուկ կանգնել դրա առջևի հատվածում՝ արգելափակելով առաջընթացը: Նույն պահին հիշյալ Opel Astra մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Սու․Գրիգորյանը ինքնաձիգից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ է արձակել Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ Բ․Ս․-ն՝ պարանոցի շրջանի բեկորային վնասվածք:
 
Հանցանքի կատարումն ավարտելուց անմիջապես հետո Հ․Սահակյանը և Սու․ Գրիգորյանը, չկարողանալով դեպքի վայրից հեռանալ իրենց ավտոմեքենայով, այլ ավտոմեքենաներին բախված լինելու պատճառով, թողնելով այն դեպքի վայրում, դիմել են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցել ինքնաձիգը, իրենց հագին եղած ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ այնուհետև երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են 36-ամյա անձին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․Կյուրեղյանը, իսկ քիչ անց միացել է նաև Ռ.Ստեփանյանը: Ավելի ուշ խմբի՝ հանցագործությունը կատարած երկու անձինք, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ:
 
Պարզվել է, որ Ա․ Կյուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Սու. Գրիգորյանի և Հ․Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատախազին՝ Ռ.Ստեփանյանի և Ա․Կյուրեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Հ.Սահակյանի և Սու․ Գրիգորյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
 
Ոստիկանությանը հանձնարարվել է կալանքի հարցը քննարկելու համար, դատարան ներկայացնելու նպատակով, նշված 4 անձանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Կատարված միջոցառումների արդյունքում՝ հանցագործության կազմակերպման համար մեղադրվող Ռ․Ստեփանյանը և Ա․Կյուրեղյանը ձերբակալվել են։
 
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
 
Խմբի մյուս երկու անդամներին հայտնաբերելու ուղությամբ միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտումների քանակ2014
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ձերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը. ՆԳՆ 17:5128 Հլս, 2024 Ձերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը. ՆԳՆ Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 15։00 | Ջրի ցանկացած տեղաշարժ 21-րդ դարում փորձ է արվում օգտագործել. վարչապետ | 04.09.2026 15:0004 Սեպ, 2026
  • Գեղարքունիքում աշնանացան ցորենի բարձր բերք են սպասում 14:5204 Սեպ, 2026
  • Կարճատեսություն և ծննդաբերություն 14:3304 Սեպ, 2026
  • Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքը խանգարում է ավարտել պատերազմը. Թրամփ 14:2104 Սեպ, 2026
  • Շատ երկրներ են մասնավոր կարգով օգնում Իրանի մեկուսացման ջանքերին. Վենս 14:0904 Սեպ, 2026
  • Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան 13:5304 Սեպ, 2026
  • Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:4604 Սեպ, 2026
  • Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին 13:3604 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները 13:2704 Սեպ, 2026
  • Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը 13:2104 Սեպ, 2026
  • Փրկարարի աշխատանքը գրավիչ դարձնելու համար քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա. վարչապետ 13:0704 Սեպ, 2026
  • Լուրեր 13։00 | Առաջիկայում աշխարհը կարող է բախվել անոմալ շոգերի և նոր բնական աղետների. ՄԱԿ 13:0004 Սեպ, 2026
  • Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ 12:5504 Սեպ, 2026
  • Հարավային Կորեան քննարկում է Հորմուզի նեղուց զորքեր ուղարկելու հնարավորությունը 12:4904 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները 12:4104 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 12:3304 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում 12:2504 Սեպ, 2026
  • Բեսենթը ողջունել է ԵՄ-ի միացումը ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողությանը 12:1704 Սեպ, 2026
  • Ի պատիվ ՀՀ նախագահի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ 12:0404 Սեպ, 2026
  • Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և Սիրիուս գյուղի վրա, հրկիզվել է նավթաբազան 12:0004 Սեպ, 2026
  • Պարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված 11:4104 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին 11:2604 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի 11:2104 Սեպ, 2026
  • Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար. Արամ Ղազարյանի ուղերձը Փրկարարի օրվա առիթով 11:0804 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Փոլա Ուայթ-Քեյնը քննարկել են հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում 10:5804 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանները 10:5004 Սեպ, 2026
  • Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ 10:4004 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է 10:2604 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 10:1304 Սեպ, 2026
  • Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը 10:0704 Սեպ, 2026
  • Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է 10:0104 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Փրկարարի աշխատանքը պետք է դառնա գրավիչ. ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը 10:0004 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում 09:4704 Սեպ, 2026
  • Խորեն Տեր-Հարությանի թանգարանը սպասում է նորոգման իր հերթին 09:4304 Սեպ, 2026
  • Նրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնում 09:0904 Սեպ, 2026
  • Յանիս Կիրյակիդի. Ճանապարհ դեպի տուն 09:0204 Սեպ, 2026
  • 2015 թվականից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ 08:5204 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3204 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:1504 Սեպ, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 959 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0004 Սեպ, 2026
  • Ագրարային ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները 00:5204 Սեպ, 2026
  • Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանը» նախընտրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը. ՔՊ-ն կունենա մեծամասնութուն 00:4004 Սեպ, 2026
  • Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր․ Միրզոյան 00:1904 Սեպ, 2026
  • «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի 4-րդ սերունդը կսկսի իր ուսումնական ճանապարհը 00:0504 Սեպ, 2026
  • Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Խաչատուրյան 23:4703 Սեպ, 2026
  • Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed-ի անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերն ու դիտարկումները 23:3103 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց ԱԹՍ-ների մշակումը. Զելենսկի 23:1303 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 22:5703 Սեպ, 2026
  • Միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. վարչապետ 22:4203 Սեպ, 2026
  • Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրով նախատեսվում է կառուցել ևս 50 դպրոց 22:2703 Սեպ, 2026
  • imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿ 22:1203 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արսեն Խառատյանի հետ 22:0003 Սեպ, 2026
  • Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը 21:5203 Սեպ, 2026
  • Արմեն Կոտոլյանը սեպտեմբերի 7-ից 11-ը ներառյալ արձակուրդում կլինի 21:4403 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները 21:3403 Սեպ, 2026
  • Վարիկոզի վիրահատական բուժում՝ նորագույն սարքով 21:1103 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Պուտինից մինչև «սրտի օլիգարխ»․ վարչապետի անդրադարձը | 03.09.2026 21:0003 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ 20:5903 Սեպ, 2026
  • Փափուկ հմտություններ՝ մարզաբնակ երիտասարդներին 20:5603 Սեպ, 2026
  • Խոնավ ամառն ու Սևանի ռեկորդը 20:5203 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4703 Սեպ, 2026
  • Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Մերձդնեստրում ընտրատեղամասեր բացելու Մոսկվայի ծրագրերի հետ 20:4203 Սեպ, 2026
  • ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին 20:3703 Սեպ, 2026
  • Իրանական ռիալի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի 20:3403 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.09.2026 20:2803 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը շրջայց է կատարել նաև բանակային մի շարք դիրքերում 20:2303 Սեպ, 2026
  • Մի արեք, հակառակ դեպքում լինելու է կոշտ արձագանք. վարչապետը՝ ընտանեկան բռնության մասին 20:1803 Սեպ, 2026
  • Վարշավայում Ռուսաստանի դեսպանին բողոք են հայտնել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ 20:1203 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և սենատոր Միլոշ Վիստերչիլն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին 20:0403 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 3. 2026 19:5803 Սեպ, 2026
  • Իսպանիայի կառավարությունը տեղեկություն չի ունեցել Սեուտայի անկլավ ներգաղթյալների հոսքի մասին. Սանչես 19:4903 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն հակամարտության կարգավորման հարցը. Պուտին 19:4103 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանն այցելել է բանակային դիրքեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին 19:3103 Սեպ, 2026
  • Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահին 19:2303 Սեպ, 2026
  • Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով 19:1703 Սեպ, 2026
  • Գործադիրը շարունակում է ապահովել քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը 19:0703 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Տարեկան բռնության ավելի քան 2000 դեպք է արձանագրվում. Կառավարությունը նոր որոշում է ընդունել 19:0003 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց անօդաչու թռչող սարքերի մշակումը. Զելենսկի 18:5703 Սեպ, 2026
  • Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարան 18:5003 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ 18:4303 Սեպ, 2026
  • ՀՀ-ն այլևս յոլա գնալու պետություն չէ, կյանքի պետություն է. վարչապետ 18:3603 Սեպ, 2026
  • Կապահովվի Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիրի կառուցումը 18:2403 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահն ու Պետր Պավելը քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները 18:1503 Սեպ, 2026
  • Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները 18:1103 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացումը 18:1003 Սեպ, 2026
  • Հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը. Պուտին 18:0203 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ 17:4703 Սեպ, 2026
  • Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 17:3803 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր 17:3603 Սեպ, 2026
  • Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 17:3203 Սեպ, 2026
  • Նախատեսվում է ներդնել tax free shopping համակարգի առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի մասնակցությամբ կառավարման մոդել 17:2303 Սեպ, 2026
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նիստում քննվել է Ֆրունզեի 8/9 հասցեում գտնվող նորակառույցի առնչությամբ հարուցված վարույթը 17:1103 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Պատմական հնարավորություն է. Ամիրբեկովը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին 17:0003 Սեպ, 2026
  • Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ 16:5503 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին 16:4303 Սեպ, 2026
  • imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ 16:3903 Սեպ, 2026
  • Չեխիայում ՀՀ նախագահի դիմավորման արարողությանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում. մասնակցել է նաև ՏԿԵ նախարարը 16:2903 Սեպ, 2026
  • Պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման ծրագրի շրջանակներում 16:1603 Սեպ, 2026
  • 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորված 16:0203 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-13-ը Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը 15:5403 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015