• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ի՞նչ է քննարկվել | Աննա Դանիելյանի հարցազրույցը Լիլիթ Դալլաքյանի հետ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել... 19:53
Օրը՝ 60 վայրկյանում | 04.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.02.2026 20:30
Բաց հարթակ․ Սյունիքում նախընտրական լարվածություն չի լինելու. Դանիելյան Բաց հարթակ․ Սյունիքում նախընտրական... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 10:3909 Մար, 2024

Ադրբեջանի հետ քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց. Արարատ Միրզոյանի հարցազրույցը TRT World-ին

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական TRT World հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։

Հարց.- Նայելով Հարավային Կովկասին՝ տեսնում ենք, որ տարածաշրջանն անցնում է փոխակերպումների շրջան, հետխորհրդային տարածքի երկրներն անցնում են աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով։ Նայելով Հայաստանին, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում, տեսնում ենք, որ այն ընդլայնել է դաշնակիցների իր ցանցը՝ ավանդական դաշնակիցներից անցում նոր դաշնակիցների։ Որպես ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար՝ ի՞նչ հետագծով եք ցանկանում տանել ձեր երկիրը։

Պատասխան.- Հիրավի, տարածաշրջանը՝ ներառյալ Հայաստանն, անցնում է լուրջ վերափոխումների միջով։ Դա մեզ մոտ նաև ներքին գործընթաց է. Հայաստանի ժողովուրդն ընտրել է հասարակական կյանքի կառուցման ժողովրդավարական ուղին, մենք ապացուցել ենք այս ընտրությունը մի քանի անգամ ընտրությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու միջոցով։ Եվ այս ճանապարհին մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն մեծապես աջակցում են մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ փոփոխություններին։ Եվ ընդհանուր առմամբ, կարևոր է հնարավորինս դիվերսիֆիկացնել, ընդլայնել գործընկերների, դաշնակիցների շրջանակը։ Այսպիսով, սա այն ճանապարհն է, որով մենք առաջ ենք գնում՝ էականորեն խորացնելով մեր հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ հետ, միաժամանակ պահպանելով ավանդական կապերը կամ, օրինակ՝ նայելով նաև դեպի Արևելք։ Գիտեք՝ մենք կառուցում ենք լիովին նոր որակի հարաբերություններ Հնդկաստանի հետ և այլն։ Կցանկանայի, իհարկե, նաև շեշտադրել մեր առաջնահերթությունը՝ կարգավորել և առաջին հերթին զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Սա է մեր արտաքին քաղաքականության կարճ բնութագիրը։

Հարց.- Խոսեցիք ԵՄ մասին. ԵՄ-ն ընդլայնվում է, երբևէ մտածե՞լ եք ԵՄ-ին անդամակցության մասին, արդյո՞ք դա հնարավոր է մոտ կամ հեռավոր ապագայում։ Կամ գուցե ՆԱՏՕ-ին անդամակցությու՞նն է Հայաստանին հետաքրքրում՝ որպես դեպի Արևմուտք ձգտող արտաքին քաղաքականության մաս։

Պատասխան.- Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել։

Հարց.- Ինչպե՞ս կգնահատեք արևմտյան երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների ներկա փուլը, և ինչպե՞ս են նրանք ձեզ սատարում ձեր ճանապարհին։

Պատասխան.- Մենք ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ հետ փոխգործակցության նոր հնարավորութուններ։ ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ։ Նույնը կարող եմ ասել նաև Եվրոպական միության մասով. ԵՄ հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցև նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում։ Կցանկանայի նաև հավելել, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում. գիտեք, որ ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը; Կարևոր է նաև նշել, որ առաքելության տեղակայումից ի վեր սահմանին լարվածությունը նվազել է, և մենք տեսնում ենք, որ առաքելությունը նպաստել է կայունությանը։ Այսպիսով, նոր ուղղություններ, նոր ոլորտներ ենք ընդգրկում մեր գործընկերության մեջ, և մենք դեռ գործընթացի կես ճանապարհին ենք։

Հարց.- Մենք հիմա Անթալիայում ենք՝ դիվանագիտական ֆորումի շրջանակներում, և նայելով Թուրքիայի հետ վերջին մեկ տարվա հարաբերություններին, հատկապես երկրաշարժի շրջանում, տեսնում ենք Հայաստանի աջակցությունը Թուրքիային, սահմանին կամուրջի բացումը, որը փակ էր շատ երկար ժամանակ։ ՀՀ վարչապետը ժամանեց Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Թվում է, թե դա նոր խթան է հանդիսացել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչպե՞ս եք տեսնում կարգավորման գործընթացն այս պահին, ի՞նչ է պակասում հաջորդ քայլն անելու համար։

Պատասխան.- Խոսելով երկրաշարժի և Հայաստանի արձագանքի, ցուցաբերած աջակցության մասին՝ կցանկանայի սա առանձնացնել կարգավորման գործընթացի համատեքստից. կարգավորումը քաղաքական գործընթաց է, իսկ երբ խոսում ենք երկրաշարժի մասին, մարդկային կյանքի կորստի, ողբերգության, զոհվածների ընտանիքների անդամների մասին, դրանք այլ արժեքներ են, մի իրավիճակ, որում մեզ առաջնորդում են լիովին այլ զգացողություններ։ Մենք աջակցություն տրամադրեցինք ի սրտե, քանզի գիտեք՝ մենք ինքներս տեսել ենք ավերիչ երկրաշարժի արհավիրքը Հայաստանի հյուսիսում, և այն ժամանակ աջակցության մի մասը Հայաստան հասավ Թուրքիայի հետ սահմանով, ուստի այս անգամ էլ սահմանը բացվեց մեր ուղարկած փրկարարների, մարդասիրական աջակցության համար։ Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին, ապա գիտեք, որ մենք նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ, ովքեր ունեցել են ակտիվ քննարկումներ, եղել են հանդիպումներ նախարարարական մակարդակում, զրույցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջև։ Շատ բաներ արվել են, շատ բաներ քննարկվում են, եկել ենք համաձայնության որոշ հարցերի շուրջ, բայց դրանք դեռ չեն իրականացվել, օրինակ՝ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող՝ ՀՀ և Թուրքիայի  քաղաքացիների համար։ Սա համաձայնեցվել է, բայց, ցավոք, դեռ կյանքի չի կոչվել։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Կան նաև վստահության ձևավորման այլ միջոցներ, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, օրինակ՝ Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Սա գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք, բայց նաև արդեն ժամանակն է՝ տեղում տեսնել շոշափելի արդյունքներ։

Հարց.- Ընդհանուր առմամբ, երբ առնչվում ենք կարգավորման գործընթացի և, ինչպես Դուք նշեցիք, վստահության ձևավորման միջոցների մասին հարցերին, տնտեսությունը սովորաբար շատ կարևոր դեր է կատարում։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը։

Պատասխան.- Իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման և առևտրային կապերի զարգացման միջև կա ուղղակի հարաբերակցություն, կարելի է քննարկել, թե որը մյուսի վրա ավելի շատ կազդի, բայց ես հավատացած եմ, որ եթե մենք բացենք սահմանը, գործարար կապերն ինքնուրույն կզարգանան։ Իմ տպավորությունն այն է, որ ունենք առաջնորդություն, քաղաքական կամք երկու կողմերից, և եթե մենք անենք վերջնական քայլերը, բացենք սահմանը, հաջորդիվ տնտեսական կապերը կզարգանան, կգտնեն իրենց ուղին։

Հարց.- Խոսենք նաև Ադրբեջանի մասին։ Դուք հանդիպումներ եք ունեցել վերջին մի քանի ամիսներին, կարող ենք ասել՝ տարիներին։ Ինչպե՞ս եք գնահատում խաղաղության հեռանկարները, իրական խաղաղության, ամբողջական կարգավորման, ո՛չ զինադադարի։ Հասկանալիորեն, դա դեռ ենթադրում է երկար ճանապարհ, բայց դիվանագիտական ճակատում ի՞նչ փուլի եք հասել։  

Պատասխան.- Հիրավի, Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց։ Մենք բանակցում ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, կան նաև այլ քննարկումների հարթակներ։ Կայացել են հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, բանակցություններ արտաքին գործերի նախարարների միջև։ Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից։ Կցանկանայի նշել մի քանիսը՝ առավել կարևորները։ 

Նախ՝ առաջինը տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման և հետագա սահմանազատման գործընթացի ապահովման հարցն է։ Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Առանց շատ մանրամասների նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ, նախ, ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին։ Վերջին շրջանի բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, դրա սկզբունքներին, մասնավորապես, 2022 թ. Պրահայում, հաջորդիվ՝ Սոչիում, Բրյուսելում, նաև այլ առիթներով։ Ուստի երկու երկրները վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և համաձայնել են հետագա սահմանազատման գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, 1991 թ. սահմանագծի հիման վրա։ Այդուհանդերձ, այժմ, երբ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, նշելով այն, ինչ ես քիչ առաջ նկարագրեցի, ոչ ավելին, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դժկամություն՝ ստորագրելու այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը։ Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է, Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն։ 

Հարց.- Եղել են շատ հարթակներ, որոնք փորձել են Հայաստանին ու Ադրբեջանին բերել մի սեղանի շուրջ. Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան փորձել են դա անել։ Հասկանում եմ, որ երկար ժամանակ թշնամանք է եղել երկու երկրների միջև, ուստի պարզամիտ կամ շատ լավատեսական կլինի մտածել, որ դիվանագիտությունը կարող է միանգամից նպաստել թշնամանքի վերացմանն ու կառուցողական քննարկումներին։ Այդուհանդերձ, ո՞ր հարթակներն եք Դուք համարում առավել հարմարավետ կառուցողական քննարկումների համար։  

Պատասխան.- Կարճ պատասխան՝ բոլոր հարթակներում։ Միակ խնդիրը, առնվազն իմ անձնական տպավորությամբ, մյուս կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը։ 

Հարց.- Թուրքիայի հետ քննարկե՞լ եք Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն կողմերին միավորել որոշ հարցերի շուրջ։

Պատասխան.- Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձ։ Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում։ 

Հարց.- Մի հարց էլ առևտրային միջանցքների մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում միջազգային ճանապարհների հետ. առևտրային ուղիները վերադասավորվում են, Միջին միջանցքն այժմ շատ կարևոր է՝ միտված Չինաստանը եվրոպական շուկաներին կապելուն, խոսվում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք միջին միջանցքի, Իրաքն ու Թուրքիան Եվրոպական շուկաներին կապող զարգացման ճանապարհի մասին, ԵՄ-ում՝  «համաշխարհային դարպասի», ԱՄՆ-ում՝ «վերակառուցիր ավելի լավ», իսկ Չինաստանում՝ «Մեկ գուտի, մեկ ճանապարհ» ծրագրերի մասին։ Ո՞րն է Ձեր տեսակետն այն միջանցքների վերաբերյալ, որոնք Հայաստանին ու Ադրբեջանին կկապեն այդ ավելի լայն ցանցին։  

Պատասխան.- Հասկանալիորեն, Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլ նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես նաև մեր մտադրությունները, պատրաստվածությունը լավագույնս ներկայացնելու նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն իրականացվելու պարագայում տնտեսական առավելություններ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանից անդին, և ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական. իրականացվելու պարագայում այն կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղությանը նպաստող նշանակալի գործոն, քանի որ առևտուրը, փոխկապակցվածությունն իրենց հետ բերում են որոշակի կայունություն, խաղաղություն։ Սա է մեր մտադրությունը։ Այս նախաձեռնությունը մենք շարունակում ենք ներկայացնել մեր բոլոր հնարավոր գործընկերներին։ Դրա հիմքում դրված գաղափարն այն է, որ Ադրբեջանից բեռները, անձինք կարող են հատել, անցնել ՀՀ սահմանը և մուտք գործել Նախիջևանի տարածք, և նույնը պետք է գործի ՀՀ քաղաքացիների համար։ Կա չորս կարևոր պայման, որոնք թույլ կտան գործընթացը պատշաճորեն իրականացնել։ Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։ Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի ուժեր տեղակայվեն, օրինակ՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով։ Նրանց ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը, մենք կարող ենք դյուրացնել ընթացակարգերը, ժամանակակից, նորարար տեխնոլոգիաներն այդ հարցում կարող են օգտակար լինել, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց պատշաճ գրանցման։ 

Հարց.- Ցանկանում եմ հարցնել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ, որոնք ազդում են միջազգային աշխարհակարգի վրա։ Պատերազմ է ընթանում Ուկրաինայում, Գազայում, գործ է քննվում Արդարադատության միջազգային դատարանում, հնարավոր է նոր հակամարտությունների բռնկում, մինչդեռ եղած հակամարտությունները ևս դեռ լիարժեքորեն կարգավորված չեն՝ լինի դա Սիրիան թե Լիբիան։ ՄԱԿ-ում Ձեր գործընկերների հետ քննարկումներում անդրադառնո՞ւմ եք այն հարցին, թե ինչու այս՝ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված համակարգը չի կարողացել կարգավորել այս հակամարտություններից ոչ մեկը։

Պատասխան.- Վստահաբար չեմ կարող պատասխանել, թե ինչու, բայց կարող եմ ասել, որ հիրավի, մեր գործընկերներից շատերը, փաստացիորեն բոլորն աշխարհում ընդունում են, որ միջազգային աշխարհակարգի վատթարացումը հանգեցրել է մի շարք խնդիրների, և հիմա ժամանակն է, քաղաքական միտքը նաև ջանքեր գործադրի ավելի արդար, կայուն ու եկարատև աշխարհակարգ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, մարդկային արժեքների, կյանքերի փրկության համար։ Սրանք մեզ համար ընդհանրական բառեր չեն, սա այն է, ինչին մենք բախվել ենք մեր տարածաշրջանում։ Ես արդեն նշեցի Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, մեր ինքնիշխան տարածք ներխուժումները, հակամարտությունները, որոնց միջով մենք անցել ենք տասնամյակներ շարունակ, իսկ հիմա փորձում ենք խնդիրներին լուծումներ գտնել։ Մենք տեսնում ենք, որ մենք միայնակ չենք այս հարցում։ Համաշխարհային մակարդակում պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն լուծումներ փնտրելու ուղղությամբ, որոնք, ցավոք, դեռ գտնված չեն։ 

Հարց.- Ի՞նչ կցանկանայիք փոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ-ի համակարգի այլ մեխանիզմներում՝ ձևավորելու ավելի արդար համակարգ։ ՄԱԿ-ը կոչված է լինելու հակամարտությունների կարգավորման, խաղաղության կենտրոն։ Ինչպե՞ս եք տեսնում դրա վերափոխումն այդ նպատակին ծառայեցնելու համար։ Ո՞րն է բացակայող բաղադրիչը։

Պատասխան.- Բացակայող բաղադրիչը հարկադրումն է՝ բանաձևերի, որոշումների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կյանքի կոչումը։ Մեր պարագայում ևս ընդունվել են բանաձևեր, դատարանի որոշումներ, սակայն մենք չենք տեսնում դրանց իրականացումը տեղում՝ գետնի վրա։ Միջազգային իրավակարգը պատշաճորեն չի գործում, և բացակայող բաղադրիչը գուցե հենց հարկադրումն է, դրանց իրականացումը։

Դիտումների քանակ702
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀԱՊ վերափոխման 5-ամյա ծրագիրը 01:0005 Փտր, 2026
  • 2025-ին ՀՀ-ում տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության ծավալն հատել է տրիլիոնի շեմը 00:5005 Փտր, 2026
  • Դեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումները 00:4005 Փտր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակվել 00:3505 Փտր, 2026
  • Քարտի տեսք ունեցող սարք՝ դիմորդի մոտ. 4 քննական օրում 5 դիմորդ է հեռացվել քննությունից 00:2005 Փտր, 2026
  • ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլն այցելել է Արարատի մարզ 00:0905 Փտր, 2026
  • Կոտրել են հաշիվներ՝ առանց որևէ գործողություն պահանջելու. չարագործների հետքը չի գտնվել 23:4804 Փտր, 2026
  • Կասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունը 23:4204 Փտր, 2026
  • ՇՄ նախարարը ՄԹ «Բնության պահպանության հանձնաժողովի» նախագահի հետ COP17-ի հետ կապված հարցեր է քննարկել 23:1904 Փտր, 2026
  • Ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը 23:0904 Փտր, 2026
  • Փետրվարի 5-ի եղանակային կանխատեսումները 23:0004 Փտր, 2026
  • Արփինե Սարգսյանը հետևել է բիոմետրիկ նոր համակարգի համալիրի շինարարական աշխատանքներին 22:5104 Փտր, 2026
  • Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում են 22:4204 Փտր, 2026
  • Նազելի Բաղդասարյանը Բրյուսել կգործուղվի 22:2604 Փտր, 2026
  • Խաղաղության մեկնարկային կետը օգոստոսի 8-ն էր. Փաշինյանն ու Ալիևը կարևորել են Թրամփի ջանքերը 22:0504 Փտր, 2026
  • Առողջապահության նախարարը ներկայացրել է Արմավիրի ԲԿ-ի վերազինման աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը 21:4804 Փտր, 2026
  • Հայկական գինեգործության ճանապարհը՝ 2025-ին 21:3904 Փտր, 2026
  • ՏԿԵՆ-ը, Եվրոպական ներդրումային բանկը և գործընկեր կառույցները Սյունիքի զարգացմանն ուղղված հուշագիր են ստորագրել 21:2404 Փտր, 2026
  • Հայաստանն ու ԱՄԷ-ն ընդլայնում են համագործակցությունը. օրակարգում տնտեսական և տարածաշրջանային հարցեր են 21:1604 Փտր, 2026
  • ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երրորդ նիստի կողմերը քննարկել են «ԹՐԻՓՓ ուղու» գործարկման ուղղությամբ վերջերս տեղի ունեցած զարգացումները 21:0304 Փտր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ. Ալիևը՝ Աբու Դաբիում 21:0004 Փտր, 2026
  • Փետրվար 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5804 Փտր, 2026
  • Հերթերի պատճառով ID քարտ չունեցողները չեն զրկվի աշխատանքի իրավունքից. օրենքում փոփոխություն կարվի 20:5304 Փտր, 2026
  • «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը՝ Աբու Դաբիում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 20:4904 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 4 Փետրուար․ 2026 20:4604 Փտր, 2026
  • Հրանտ Մաթևոսյանի կինովիպակը՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնի բեմում 20:4104 Փտր, 2026
  • Սաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը 20:3504 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.02.2026 20:3004 Փտր, 2026
  • Մնացական Սաֆարյանը և JICA-ի ու ROTOBO-ի պաշտոնյաները մտքեր են փոխանակել համագործակցության ուղղությունների շուրջ 20:2504 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն զգուշացրել է Ալժիրին՝ ռուսական կործանիչներ գնելու համար 20:1804 Փտր, 2026
  • Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է. Նիկոլ Փաշինյան 20:1104 Փտր, 2026
  • Վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալների թիվն ավելին է, քան՝ կալանավորվածների թիվը. Գալյան 20:0104 Փտր, 2026
  • Առաջարկվում է սահմանի անցման կետերից մինչև 20 կմ հեռավորության վրա վճարովի կայանատեղի ստեղծել 19:5204 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19:35-ի դրությամբ 19:4304 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգի հետ 19:3404 Փտր, 2026
  • Ռուս-ուկրաինական բանակցություններ՝ Աբու Դաբիում 19:2104 Փտր, 2026
  • Շնորհավորանքներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ «Զայեդ» մրցանակին արժանանալու համար 19:1004 Փտր, 2026
  • Էկոկրթական հանդիպում՝ Բնության թանգարանում 19:0304 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Մրցանակը երկու ժողովուրդներինն է. վարչապետը՝ «Զայեդ» մրցանակաբաշխությանը 19:0004 Փտր, 2026
  • Կոլումբիայի նախագահ Պետրոն հանդիպել է Թրամփի հետ Սպիտակ տանը 18:5904 Փտր, 2026
  • ՀՀ ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստան–Հնդկաստան ռազմարդյունաբերական համատեղ ծրագրեր 18:5104 Փտր, 2026
  • Աբովյան քաղաքի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի 18:4404 Փտր, 2026
  • Արդեն 6 ամիս է՝ Հայաստանը և Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիև 18:3704 Փտր, 2026
  • ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության նիստին կողմերն ընդգծել են 2026թ. մայիսին Երևանում նախատեսված ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունը 18:3104 Փտր, 2026
  • Առաջարկվում է բարելավել ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և ծագման երկրի որոշման փորձաքննության գործընթացները 18:2304 Փտր, 2026
  • ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը՝ Հայաստանում 18:1504 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակը 18:0804 Փտր, 2026
  • Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է. Փաշինյան 18:0704 Փտր, 2026
  • Բռնության որևէ դրսևորում անընդունելի է․ ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի դեպքով դիմել ենք դատախազություն. ՄԻՊ 18:0404 Փտր, 2026
  • Հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին. Փաշինյանը՝ Աբու Դաբիում 17:5604 Փտր, 2026
  • Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը. BBC 17:5404 Փտր, 2026
  • ԶԼՄ-ները տարածել են բացառապես սուտ հայտարարություն. ԱԳՆ-ը՝ Արարատ Միրզոյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի վերաբերյալ 17:4704 Փտր, 2026
  • Արարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի 17:3704 Փտր, 2026
  • Կանադան հայտարարել է, որ երկրին միջուկային զենք պետք չէ 17:2504 Փտր, 2026
  • «Ձեր օրինակը տեսանելի դարձնել». Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող դահուկավազորդներին 17:1704 Փտր, 2026
  • Նոր կարգավորումներ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առևտրի իրականացման գործընթացում 17:0704 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Մեկնարկում է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը 17:0004 Փտր, 2026
  • Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նամակ-համաձայնագրերի վավերացման հարցին 16:5504 Փտր, 2026
  • Լռությունը վտանգավոր է. փետրվարի 4-ը քաղցկեղի միջազգային օրն է 16:4704 Փտր, 2026
  • Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար 16:4104 Փտր, 2026
  • Քննարկվել է սահմանային անցման կետերում կուտակումների խնդրի լուծմանն առնչվող նախաձեռնությունը 16:3704 Փտր, 2026
  • Ռուսաստանի կողմից ուժեղացող հարձակումների ֆոնին՝ Մարկ Ռյուտեն այցելել է Կիևի վնասված էներգետիկ օբյեկտ 16:3004 Փտր, 2026
  • Ֆինանսների նախարարությունում քննարկվել է Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը 16:2404 Փտր, 2026
  • Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է 16:1504 Փտր, 2026
  • Լիբիայում սպանվել է Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին 16:0504 Փտր, 2026
  • ՏԿԵՆ-ում Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը 15:5404 Փտր, 2026
  • Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2026-ի փետրվարի 20-ն է. ՊԵԿ-ը հիշեցնում է 15:4204 Փտր, 2026
  • Առաջարկվում է բացառել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի կասեցման հնարավորությունը 15:3604 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 15:1404 Փտր, 2026
  • Քաղցկեղի առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել. նախարար 15:1304 Փտր, 2026
  • Մոտ 300 հազար աշխատատեղ ենք ստեղծել 2018 թվականից հետո․ Թորոսյան 15:0704 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. տարեկան խնայողությունը՝ ավելի քան 150 մլն դրամ 15:0004 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի հետ բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման 14:5904 Փտր, 2026
  • Մինչև ապրիլի 1-ը հարցը լուծած կլինենք. ԱՍՀ նախարարը՝ տեղաշարժվելու խնդիր ունեցող թոշակառուներին քարտ առաքելու մասին 14:5104 Փտր, 2026
  • Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին 14:4204 Փտր, 2026
  • ԲՏԱ նախարարությունը և Plug and Play Armenia-ն ամփոփել են Pitches and Pizza ստարտափ միջոցառման արդյունքները 14:3104 Փտր, 2026
  • ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և նմանատիպ մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս Պետրոսյան 14:2404 Փտր, 2026
  • Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է ևս 1 անձի մասով 14:2304 Փտր, 2026
  • Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ 14:2104 Փտր, 2026
  • ՊԵԿ նախագահը և Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ուղղությունները 14:1504 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:1404 Փտր, 2026
  • Առաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոն 14:0304 Փտր, 2026
  • ԿԸՀ 7 անդամներից 4-ը իգական սեռի ներկայացուցիչներ են. Նունե Հովհաննիսյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել 13:5304 Փտր, 2026
  • Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 13:4504 Փտր, 2026
  • Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրով ունենք 2384 հաստատված դիմում. Թորոսյան 13:3804 Փտր, 2026
  • Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետ 13:3104 Փտր, 2026
  • Թրամփը ստորագրել է շաթդաունը դադարեցնող կառավարության ֆինանսավորման օրինագիծը 13:2404 Փտր, 2026
  • Սահմանադրական խորհուրդը դեռ չի քննարկել Անկախության հռչակագրին և Եկեղեցուն առնչվող դրույթների փոփոխության հարցերը. Գալյանը պարզաբանում է 13:1704 Փտր, 2026
  • Տենդենց ենք տեսնում իջնելու. Թորոսյանը՝ ՀՀ-ում աղքատության մակարդակի մասին 13:1204 Փտր, 2026
  • TRIPP-ի նախագիծը կօգնի Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասով դեպի Արևմուտք տարանցիկ անխափան կապ ապահովել. Գոր 13:0604 Փտր, 2026
  • Գործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարար 13:0104 Փտր, 2026
  • Լուրեր 13։00 | Խաղաղության ամրապնդումից մինչև տնտեսական ծրագրեր․ Փաշինյան–Ալիև հանդիպում 13:0004 Փտր, 2026
  • Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան 12:5504 Փտր, 2026
  • Չինաստանը կոչ է արել Պանամային փոխել դիրքորոշումը Պանամայի ջրանցքի նավահանգիստների կոնցեսիայի վերաբերյալ 12:4904 Փտր, 2026
  • Մենք նվազագույն կենսաթոշակը բարձրացրել ենք մի քանի անգամ. Արսեն Թորոսյան 12:4204 Փտր, 2026
  • ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր. Խուդաթյան 12:3004 Փտր, 2026
  • Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտ ամսին, և մենք պետք է հիմիկվանից սկսենք իրազեկման արշավը. Գալյան 12:2304 Փտր, 2026
  • Վերջին 5 տարիների կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանց թիվը. Գալյան 12:1704 Փտր, 2026
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի բարեփոխումները․ աշխատանքային քննարկում ԱԺ-ում | ՈՒՂԻՂ 12:0804 Փտր, 2026
  • Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում. Կառավարությունը մանրամասներ է հայտնել 12:0504 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015