ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Մեր ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը:
Թուրքիա-Հայաստան հանդիպումը սպասարկում էր իտալական մրցավարական անձնակազմը։
Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայի դեմ խաղում դաշտ էր դուրս եկել սպիտակ խաղաշապիկով։
«Եվրո 2024»-ի ընտրական փուլի D խմբում 10 միավորով առաջատարը Թուրքիան է։ Հայաստանը և Խորվաթիան ունեն 7-ական միավոր։