Դպրոցի տնօրենի ընտրության նոր կարգով թեկնածուն կընտրվի մի քանի փուլով։ Դպրոցի տնօրենը պատասխանատու է լինելու միայն ուսուցման որակի համար, նա չի զբաղվելու վարչական աշխատանքով։
Տնօրենի պաշտոնի հավակնորդը դպրոցի զարգացման ծրագրում պետք է հաշվի առնի աշակերտական, ծնողական ու մանկավարժական խորհուրդների կարծիքները։ Կրթական հաստատության զարգացման ծրագիրը նախ կանցնի փորձաքննություն։ Այս փուլը հաղթահարելուց հետո թեկնածուն կհրավիրվի հարցազրույցի։
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: