• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը Արցախի ՊՆ-ն հերքել է... 11:19
ՀՀ վարչապետը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ ՀՀ վարչապետը շնորհավորել է... 00:07
Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ են նոր կյանքին Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ... 21:53
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իջևանում շահագործման կհանձնվի պետական աջակցությամբ կառուցված երիտասարդական կենտրոնը
Հասարակություն
13:5327 Մար, 2023

Իջևանում շահագործման կհանձնվի պետական աջակցությամբ կառուցված երիտասարդական կենտրոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Տավուշի մարզկենտրոն Իջևանում ծանոթացել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին։
 
Կենտրոնը նախատեսված է Իջևանի մշակույթի տան մի հատվածում և զբաղեցնում է մոտ 100 քմ տարածք։
 
 
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է կենտրոնի արտաքին և ներքին ձևավորման, կահավորման, որակական չափանիշների, հարակից տարածքի բարեկարգման, ընթացիկ այլ խնդիրներով։ Նա հատկապես ընդգծել է ներառականությունն ապահովող հնարավորությունների կարևորությունը՝ մասնավորապես թեքահարթակների առկայության, համապատասխան միջավայր ստեղծելու առումով։
 
Նախարարի տեղակալին հայտնել են, որ շենքը կոսմետիկ վերանորոգման փուլում է․ հիմնական աշխատանքներն արդեն արված են, և շուտով այն դռները կբացի տավուշցի երիտասարդների առջև։ Ներկայացվել են տարբեր սրահների բովանդակությունն ու թեմատիկ նշանակությունը, ինչպես նաև ընթացիկ խնդիրները, որոնք հաջորդիվ լուծում կստանան՝ համայնքապետարանի հետ համագործակցելով։
 
ԿԳՄՍ փոխնախարարի գնահատմամբ՝ կենտրոնի աշխարհագրական դիրքը և շենքի պատմական նշանակությունն արդեն իսկ լավ նախապայմաններ են՝ լիարժեք ապահովելու երիտասարդների մասնակցայնությունն ու ակտիվությունը։
 
 
Երիտասարդական կենտրոնը կառուցվում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթի շրջանակում։ Այն երիտասարդների համար ծառայելու է որպես տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման հարթակ, ապահովելու է երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը և նրանց սոցիալականացումը:
 
ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրով նախատեսված է մինչև 2026 թվականը ՀՀ ամբողջ տարածում ունենալ 25 երիտասարդական կենտրոն. դրանցից երկուսը՝ մեկը Իջևանում և մյուսը՝ Մեղրիում, շուտով կհանձնվեն շահագործման:
 
Երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակն է բացահայտել ու շարունակական զարգացնել տվյալ համայնքների երիտասարդների կարողությունները, բարձրացնել իրազեկվածության մակարդակը, կազմակերպել ինտելեկտուալ ժամանց:
Դիտումների քանակ24
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մեծամորում բացվել է Վազգեն Սարգսյանի անվան երիտասարդական կենտրոն 15:2809 Մար, 2023 Մեծամորում բացվել է Վազգեն Սարգսյանի անվան երիտասարդական կենտրոն Հասարակություն
  • Կյանքն ակտիվացնելու մղումով. մարզերում երիտասարդական կենտրոններ են ստեղծվում 16:2304 Մար, 2023 Կյանքն ակտիվացնելու մղումով. մարզերում երիտասարդական կենտրոններ են ստեղծվում Հասարակություն
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ Էջմիածնում և Արմավիրում երիտասարդական կենտրոններ է հիմնել 18:0328 Հլս, 2022 ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ Էջմիածնում և Արմավիրում երիտասարդական կենտրոններ է հիմնել Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են. Փաշինյանը՝ մոսկովյան հանդիպման մասին 11:5529 Մայ, 2023
  • Ե՛վ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն. Փաշինյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին 11:4729 Մայ, 2023
  • Հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը. Էրդողան 11:4229 Մայ, 2023
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 11:3529 Մայ, 2023
  • 2023-ի և՛ մարտին, և՛ ապրիլին գրանցվել են աշխատատեղերի նոր ռեկորդներ. Նիկոլ Փաշինյան 11:3129 Մայ, 2023
  • 1000 խոշոր հարկ վճարողները 2018-ի 1-ին եռամսյակի համեմատ 2023-ի 1-ին եռամսյակի կրկնապատիկից ավելի հարկ են վճարել 11:2229 Մայ, 2023
  • Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը 11:1929 Մայ, 2023
  • Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 36 ՃՏՊ. 3 զոհ, 55 վիրավոր 11:1029 Մայ, 2023
  • Կապանի բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի ենթարկելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 10:5829 Մայ, 2023
  • Վթարային ջրանջատում Նոր Նորք վարչական շրջանում 10:4529 Մայ, 2023
  • ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ | ՈՒՂԻՂ 10:3729 Մայ, 2023
  • Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում 00:1229 Մայ, 2023
  • ՀՀ վարչապետը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ 00:0729 Մայ, 2023
  • Վարչապետի գավաթ՝ հերթական մարզաձևից. ուժերը չափել են հեծանվային խճուղավազքի սիրահարները 00:0329 Մայ, 2023
  • Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի ձևավորման պատմությունը 23:0328 Մայ, 2023
  • 3.7 տոննան Հայաստան ներկրվող թմրամիջոցների ամբողջ ծավալը չէ. իրավապահների բացահայտումները 22:1828 Մայ, 2023
  • Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ են նոր կյանքին 21:5328 Մայ, 2023
  • Գլխավոր դատախազը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին 21:2928 Մայ, 2023
  • Քվեաթերթիկների գրեթե 99 տոկոսը մշակելուց հետո Էրդողանը առաջատարն է 52.21 տոկոսով 21:2028 Մայ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 28.05.2023 21:0028 Մայ, 2023
  • Բեռնարկղային նավով փոխադրումներ՝ այլընտրանք Լարսին. պետությունը կփոխհատուցի ճանապարհածախսը 20:4028 Մայ, 2023
  • 89.81 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո Էրդողանը ստացել է ձայների 52.72, Քըլըչդարօղլուն՝ 47.28 տոկոսը 20:1428 Մայ, 2023
  • Կձևավորվեն աշխատանքային խմբեր համակարգելու Հայրենիք-Սփյուռք կապը | Հարցազրույց Հովել Շնորհոքյանի հետ 20:0228 Մայ, 2023
  • Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը շարունակում է կրճատվել 19:4928 Մայ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.05․2023 19:2428 Մայ, 2023
  • Ձայների 40 տոկոսի հաշվարկով Էրդողանը շարունակում է մնալ առաջատարը 19:2128 Մայ, 2023
  • Թուրքիայում մշակվել է քվեաթերթիկների 21.05 տոկոսը. Էրդոողանն ունի 60.72 տոկոս ձայն 19:1028 Մայ, 2023
  • Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, սկսվել է ձայների հաշվարկը 18:4528 Մայ, 2023
  • «Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը, առաջ շարժվելու մեր կամքը. Նիկոլ Փաշինյան 18:3528 Մայ, 2023
  • Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու անվտանգ կյանքի երաշխավորը. ՄԻՊ 18:2028 Մայ, 2023
  • Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին 18:1128 Մայ, 2023
  • Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի սիրողական մրցաշարը 17:3128 Մայ, 2023
  • Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարի հենացատկի վարժությունում 16:4928 Մայ, 2023
  • Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել 15:0528 Մայ, 2023
  • Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն 14:5928 Մայ, 2023
  • Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը 14:3228 Մայ, 2023
  • Փրկարար ծառայությունը շարունակում է միջոցառումների շարքը մարզերում 14:2728 Մայ, 2023
  • Շախմատի և ֆուտզալի ներքին առաջնություն՝ Դատախազության աշխատակիցների մասնակցությամբ 13:5728 Մայ, 2023
  • Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:4728 Մայ, 2023
  • Զինված բախում Իրանա-աֆղանական սահմանին. կան զոհեր և վիրավորներ 13:1728 Մայ, 2023
  • ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը ծաղիկներ է դրել Սարդարապատի հուշահամալիրում 12:4128 Մայ, 2023
  • Հանդիսավոր միջոցառում Սարդարապատում 12:1028 Մայ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015