Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ընդհանուր թիվը. այն կազմում է 62.01 տոկոս, այսինքն՝ մասնակցել է 9870 քաղաքացի։
Անի համայնքի 33/01 ընտրատեղամասի նախագահ Ալվարդ Արիստակեսյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես է անցել քվեարկության օրը:
«Մեզ մոտ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 1711, ընտրություն կատարել է 1083 ընտրող, անցել է առանց որևէ էական խախտումների, նորմալ, ակտիվ։ Ունենք որոշակի արձանագրություններ գրանցամատյանում. էական ոչինչ չկա»,- ասաց նա՝ նշելով, որ այժմ կատարվում է ձայների հաշվարկ։