• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի... 21:52
Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ 17:41
Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը 15:07
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:0225 Մար, 2023

Ուկրաինան դեռ չի կարող հակահարձակում սկսել արևելքում. Զելենսկի

ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՎԵԼ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻՆ

Հրթիռային հարվածներ են հասցվել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ևս մեկ ամերիկյան ռազմաբազային, զոհերի մասին տեղեկություններ չկան՝ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի բազայի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի պայմանագրային զինծառայող։ Ի պատասխան՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Արաբական Հանրապետության տարածքում տեղակայված թիրախներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, կարող են կապված լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։

Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը չի ձգտում Իրանի հետ հարաբերություններում լարվածության և հակամարտության ընդլայնման:

«Մեր նպատակը «Իսլամական պետություն» խմբավորման վերջնական պարտությունն է: Բայց եթե մեր ժողովրդին վտանգ սպառնա, մենք համաչափ արձագանք կտանք»,- ավելացրել է Պատրիկ Ռայդերը:

Նույն հայտարարությամբ է հանդես եկել նաև Ջո Բայդենը: ԱՄՆ նախագահը զգուշացրել է՝ Վաշինգտոնը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է պատասխանել Թեհրանի հետ կապված խմբավորումների հարձակումներին:
 
ԿԻԵՎԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻՆ. ԶԵԼԵՆՍԿԻ

Վոլոդիմիր Զելենսկին ճապոնական Yomiuri թերթի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան դեռ չի կարող հակահարձակում սկսել երկրի արևելյան ուղղությամբ, որտեղ այժմ ամենաթեժ մարտերն են: Նրա խոսքով՝ պատճառը զենքի պակասն է:

«Կիևը սպասում է գործընկերների ռազմական մատակարարումներին»,- հավելել է նախագահը։

Անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությանը, Զելենսկին կարծիք է հայտնել, որ «դրա համար բացարձակապես ոչ մի պայման չկա»։
Բացի դրանից՝ նա նշել է, որ թերահավատորեն է վերաբերվում Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրին։

«Մենք Պեկինից միջնորդության կամ բանակցություններ կազմակերպելու առաջարկներ չենք ստացել»,- ասել է Ուկրաինայի նախագահը` հավելելով, որ Պեկինը ծանուցվել է նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպելու՝ ուկրաինական կողմի պատրաստակամության մասին։

Լրատվականը նշում է, որ Զելենսկին այդ հարցազրույցը տվել է 2 օր առաջ Խերսոնից Կիև վերադառնալու ճանապարհին:
 

ԲԱՅԴԵՆԸ ԵՎ ԹՐՅՈՒԴՈՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ

Օտտավայում ավարտվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի բանակցությունները: Հանդիպման արդյունքներով երկու երկրի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել:

Բայդենը և Թրյուդոն համաձայնել են խորացնել գործակցությունը հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արկտիկայում, ինչպես նաև ամրապնդել հարաբերությունները Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության գծով:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Կանադան և ԱՄՆ-ը Չինաստանին համարում են «միջազգային ամենալուրջ երկարաժամկետ մարտահրավերը»:

«Այնուհանդերձ, կգործակցենք Չինաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- ասված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Թրյուդոն ու Բայդենն ընդգծել են «Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը և կոչ արել առկա խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:
Լրատվամիջոցները գրում են, որ Կանադայում Բայդենի և Թրյուդոյի հանդիպումն արձագանքն է վերջերս Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններին:

Սպիտակ տան ղեկավարը Կանադայի վարչապետի հետ հանդիպմանը նշել է, որ Պեկինը դեռ զենք չի մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պայքարելու համար, սակայն ապագայում նման հնարավորություն բացառել պետք չէ:
 

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ՏԵՍՆԵԼ ԵՄ ԿԱԶՄՈՒՄ. ԲԵՐԲՈՔ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլու հետ: Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանում և աշխարհում անվտանգության հետ լապված մարտահրավերներին:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տվյալով՝ Ղարիբաշվիլին ու Բերբոքը քննարկել են երկկողմ գործակցությունը, եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացը: Ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։

Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թբիլիսի է այցելել, քանի որ ցանկանում է Վրաստանին տեսնել Եվրամիության կազմում: Զուրաբիշվիլին իր հերթին ընդգծել է՝ վրացիներն իրենց Եվրոպայից լքված կհամարեն, եթե երկրորդ անգամ մերժվեն եվրաինտեգրման ճանապարհին։

Վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլու հետ համատեղ ճեպազրույցում էլ Բերբոքը Վրաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել սկսել անհրաժեշտ բարեփոխումները Եվրամիությանն ինտեգրվելու և ներքաղաքական բևեռացումը հաղթահարելու համար։

Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Վրաստանի ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ32
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բաբաջանյանցիների համերգը՝ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին 14:2711 Մայ, 2026
  • Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 14:1511 Մայ, 2026
  • Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվել 14:0611 Մայ, 2026
  • Կաջակցենք Հայաստանին ԵՄ անդամակցության հարցում. Կոս 13:5811 Մայ, 2026
  • Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվել 13:4711 Մայ, 2026
  • Լեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBC 13:4011 Մայ, 2026
  • Հայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիր 13:2411 Մայ, 2026
  • Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար 13:1211 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Երևանում տոնական զորահանդեսին կներկայացվի հայկական արտադրության զինտեխնիկա 13:0011 Մայ, 2026
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը 12:5711 Մայ, 2026
  • Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 12:4911 Մայ, 2026
  • Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները, ամուսին դիվանագետների վարձատրության կարգը. նախագիծ 12:4311 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 12:3211 Մայ, 2026
  • Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի 12:2511 Մայ, 2026
  • ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը 12:1211 Մայ, 2026
  • Գրանցվել է 438 դեպք, որից 143-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 12:0211 Մայ, 2026
  • Մշակվել է նախագիծ՝ ուղղված մինչև 5 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը 11:5311 Մայ, 2026
  • Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն 11:4511 Մայ, 2026
  • Նեթանյահուն ցանկանում է, որ երկիրը 10 տարվա ընթացքում աստիճանաբար դադարեցնի ԱՄՆ ռազմական աջակցությունը. INTERFAX 11:3611 Մայ, 2026
  • Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար 11:2911 Մայ, 2026
  • Այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Ռոբերտ Աբիսողոմոնյան 11:1811 Մայ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 11:1011 Մայ, 2026
  • ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան 11:0811 Մայ, 2026
  • ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 10:5911 Մայ, 2026
  • Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել ՄԻՊ անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ 10:3011 Մայ, 2026
  • ՆԳ նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է․ Արփինե Սարգսյանը ընդունել է Իվանա Ժիվկովիչին 10:0811 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի և Եվրոպայի շահերը խիստ համընկնում են. փորձագիտական գնահատական 10:0011 Մայ, 2026
  • Բոլորիդ սպասում ենք մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում․ Պապիկյան 09:3811 Մայ, 2026
  • Արտադրված է Հայաստանում․ վարչապետ 09:1811 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:0511 Մայ, 2026
  • Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա տուժած 08:4311 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:3211 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2011 Մայ, 2026
  • Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել 08:0011 Մայ, 2026
  • Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր 23:0710 Մայ, 2026
  • ՌԴ հետ հարաբերություններ, անհրաժեշտ փոփոխություններ. «Հայաստան» դաշինքի հանդիպումները Գեղարքունիքում 22:4110 Մայ, 2026
  • Պիտի ջախջախենք քոչարյանասերժական մաֆիային, մետաստազներ կալուգացի օլիգարխին, ԲՀԿ ղեկավարին. Փաշինյան 22:3710 Մայ, 2026
  • Երևանյան գագաթնաժողովների միջազգային արձագանքը. Հյուսիսի և Արևմուտքի գնահատականներն իրարամերժ են 21:5610 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ 21:5110 Մայ, 2026
  • Գոշի նորակառույց ճանապարհը փակել է գյուղից արտագաղթի ուղին 21:0910 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Բարձրաստիճան ձեռքսեղմումներ, քաղաքական ուղերձներ. ՀՀ անունը՝ միջազգային մամուլում | 10.05.2026 21:0010 Մայ, 2026
  • ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովները ՀՀ ինքնիշխանության բարձրացման արձանագրումն էին. քաղաքագետ 20:4210 Մայ, 2026
  • Երևանի Բագրևանդ փողոցում բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ մեկ տուժած հոսպիտալացվել է 20:2410 Մայ, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները տեղափոխվել են նոր մակարդակ | Հարցազրույց Թալին Փափազյանի հետ 20:1110 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը 19:4710 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 10.05.2026 19:0210 Մայ, 2026
  • Ինչպես են բաշխվում մանդատները 13:5010 Մայ, 2026
  • Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 13:4610 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով 13:3610 Մայ, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին 11:4310 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք 11:3010 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 11:1610 Մայ, 2026
  • Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր 11:0410 Մայ, 2026
  • Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, վարորդը հոսպիտալացվել է 10:2810 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 10:2410 Մայ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» Սյունիքում երկօրյա քարոզարշավն ամփոփել է մեծ հավաքով 00:5110 Մայ, 2026
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից 00:3210 Մայ, 2026
  • Հայաստանի շնորհապետական կուսակության քարոզարշավի մեկնարկը՝ Գյումրիից 00:2410 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքը խոստանում է համախմբել հասարակությունը 00:0910 Մայ, 2026
  • Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք. ԲՀԿ նախընտրական կարգախոսը 23:4809 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ արդարությունը գալիս է կարգախոսով 23:3909 Մայ, 2026
  • ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին մասնակցել է շուրջ 2180 մարդ․ ԻՔՄ 23:2909 Մայ, 2026
  • Մայիսի 10-ի եղանակային կանխատեսումները 23:1609 Մայ, 2026
  • ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 23:0809 Մայ, 2026
  • Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 22:5609 Մայ, 2026
  • Երևանյան երկխոսության արձագանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4009 Մայ, 2026
  • Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին 22:2509 Մայ, 2026
  • Մարիա Կարապետյանը կգործուղվի Իտալիա 21:5209 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեց հայկական ավանդական պարն ու երաժշտությունը․ Զբոսաշրջության կոմիտե 21:3409 Մայ, 2026
  • «Ցորեն եմ ցանե». թատերականացված համերգ 21:1609 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Ռուսական ծագման «Հակափաշինյանական աշխատանքի ծրագիր». շվեդական կայքի գաղտնազերծումը 21:0009 Մայ, 2026
  • Արվեստի գործեր՝ մետաղական թափոնից. Դրոյի տարբերվող աշխարհը 20:5809 Մայ, 2026
  • Օրակարգում «Հայաստան-Եվրոպա նոր որակի գործակցությունն» է 20:4709 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 20:3809 Մայ, 2026
  • Էրդողանը և Բարզանին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները 20:2909 Մայ, 2026
  • Ռուսաստանը կհաղթի պատերազմում. Պուտին 20:2109 Մայ, 2026
  • Մեր ապրածն ու չապրածը՝ Վրեժ Քասունու «Նստվածք» շարքում 20:1309 Մայ, 2026
  • Գերմանիան պատասխանատվություն է կրում ոչ միայն իր ապագայի, այլև Եվրոպայի միասնության համար. Մերց 19:5809 Մայ, 2026
  • Գաղտնի փաստաթուղթ՝ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա. շվեդական Blankspot-ի բացահայտումը 19:4709 Մայ, 2026
  • Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 19:4309 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու օր բանակցություններ են վարել հրադադարի հաստատման շուրջ. Ուշակով 19:0409 Մայ, 2026
  • Նոր հմտություններ՝ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին 18:3209 Մայ, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2025-ին 11 մլրդ 697 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5409 Մայ, 2026
  • Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած 17:2109 Մայ, 2026
  • Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է. Ուշակով 17:1409 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Գովազդի չափից մեծ պաստառը հեռացնելը՝ թաղապետարանի աշխատակցին ծեծելու առիթ 17:0009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն. օրվա ուղերձները 16:5709 Մայ, 2026
  • Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը 16:3909 Մայ, 2026
  • Գույքի աճուրդը էլեկտրոնային, հաշվարկը՝ շուկայական գնով 16:2709 Մայ, 2026
  • ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին 16:1209 Մայ, 2026
  • ՌԴ-ն և Ուկրաինան եռօրյա հրադադար են հայտարարել 15:4309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում 15:2709 Մայ, 2026
  • Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է․ Անահիտ Մանասյան 14:5109 Մայ, 2026
  • ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրամիության. Էրդողան 14:3609 Մայ, 2026
  • ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին 14:1709 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:5809 Մայ, 2026
  • Չնայած հրադադարին՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» մի քանի տասնյակ օբյեկտի 13:4609 Մայ, 2026
  • Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն. Պուտինը ելույթ է ունեցել Հաղթանակի շքերթում 13:2209 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի 13:0809 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ վարույթների շրջանակում 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 13:0409 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015