• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ վարչապետը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ ՀՀ վարչապետը շնորհավորել է... 00:07
Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ են նոր կյանքին Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ... 21:53
«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը,  առաջ շարժվելու մեր կամքը. Նիկոլ Փաշինյան «Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում... 18:35
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մենք շարունակելու ենք մեր նպաստը բերել ֆրանկոֆոնիայի արժեքների և գաղափարների տարածմանը. ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը
Քաղաքականություն
23:2820 Մար, 2023

Մենք շարունակելու ենք մեր նպաստը բերել ֆրանկոֆոնիայի արժեքների և գաղափարների տարածմանը. ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ: Դրանում ասված է.

«Հերթական անգամ մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը՝ հարուստ մշակութային ու կրթական ծրագրերով: Երկու ամիսների ընթացքում Երևանում և մարզերում տեղի են ունենալու ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին նվիրված շուրջ յոթ հարյուր միջոցառումներ։

Սա հերթական առիթն է Հայաստանի համար՝ վերահաստատելու իր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի արժեքներին և սկզբունքներին։

Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի փոքր մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային և լեզվամշակութային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ։

Դրա մասին են վկայում նախորդ տարիների նշանակալից ձեռքբերումները՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից մինչև Երևանում 2018-ին կազմակերպության գագաթաժողովի կազմակերպումը և ՖՄԿ նախագահության՝ չորս տարով ստանձնումը։

Նախորդ տարվա նոյեմբերին Թունիսի Ջերբա քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովի ընթացքում Հայաստանը հաջողությամբ ամփոփեց կազմակերպությունում իր քառամյա նախագահությունը՝ փոխանցելով այդ կարևոր հանձնառությունը Թունիսին:

Գագաթնաժողովի արդյունքում ընդունված Ջերբայի հռչակագրում արտացոլվեցին մի շարք կարևորագույն դիրքորոշումներ՝ այդ թվում նաև մեր տարածաշրջանին վերաբերող խնդիրների շուրջ՝ ընդգծելով Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ու կառավարությունների համերաշխությունը Հայաստանին այն անվտանգային մարտահրավերների համատեքստում, որոնց նա առերեսվում է:

Հայաստանի նախագահության՝ իրադարձություններով հարուստ չորս տարիների ընթացքում մեր երկիրը պատվով և մեծ խանդավառությամբ է առաջ մղել Ֆրանկոֆոնիայի արժեքները՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման։ Մենք շարունակելու ենք վճռականորեն ջանքեր ներդնել այդ ուղղությամբ և մեր նպաստը բերել Ֆրանկոֆոնիայի արժեքների ու գաղափարների տարածմանը։

Այս տարի նույնպես Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակը՝ հարուստ մշակութային, թատերական, գեղարվեստական և կրթական միջոցառումներով, որոնք կմոբիլիզացնեն Հայաստանի բոլոր առանցքային ֆրանկոֆոն դերակատարներին մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆրանկոֆոնիայի օրերի հաջողության հարցում մեծ է մեր գործընկերների՝ այդ թվում՝ Երևանում հավատարմագրված ֆրանկոֆոն պետությունների դեսպանությունների դերակատարությունը և ակտիվ ներգրավվածությունը։

Առանձնահատուկ հիշատակման կարիք ունեն ֆրանկոֆոն կրթական հաստատությունները և հասարակական կազմակերպությունները, որոնք Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շարժիչ ուժերից են։ Նշվածի համատեքստում կցանկանայի ողջունել այս տարի նոր ֆրանկոֆոն խոշոր դերակատարի՝ Ֆրանսիական ինստիտուտի մուտքը Հայաստան և ակտիվ ներգրավվածությունը երկամսյակի միջոցառումների կյանքի կոչման հարցում։

Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի՝ խթան հանդիսանալով ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ հետաքրքրության աճի համար։

Ամփոփելով՝ ցանկանում եմ բարեհաջող ընթացք մաղթել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2023 թվականի երկամսյակին և այս կապակցությամբ շնորհավորել Հայաստանի ֆրանկոֆոն համայնքին՝ այս մշակութային տոնի կապակցությամբ»։

Դիտումների քանակ130
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում 00:1229 Մայ, 2023
  • ՀՀ վարչապետը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ 00:0729 Մայ, 2023
  • Վարչապետի գավաթ՝ հերթական մարզաձևից. ուժերը չափել են հեծանվային խճուղավազքի սիրահարները 00:0329 Մայ, 2023
  • Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի ձևավորման պատմությունը 23:0328 Մայ, 2023
  • 3.7 տոննան Հայաստան ներկրվող թմրամիջոցների ամբողջ ծավալը չէ. իրավապահների բացահայտումները 22:1828 Մայ, 2023
  • Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ են նոր կյանքին 21:5328 Մայ, 2023
  • Գլխավոր դատախազը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին 21:2928 Մայ, 2023
  • Քվեաթերթիկների գրեթե 99 տոկոսը մշակելուց հետո Էրդողանը առաջատարն է 52.21 տոկոսով 21:2028 Մայ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 28.05.2023 21:0028 Մայ, 2023
  • Բեռնարկղային նավով փոխադրումներ՝ այլընտրանք Լարսին. պետությունը կփոխհատուցի ճանապարհածախսը 20:4028 Մայ, 2023
  • 89.81 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո Էրդողանը ստացել է ձայների 52.72, Քըլըչդարօղլուն՝ 47.28 տոկոսը 20:1428 Մայ, 2023
  • Կձևավորվեն աշխատանքային խմբեր համակարգելու Հայրենիք-Սփյուռք կապը | Հարցազրույց Հովել Շնորհոքյանի հետ 20:0228 Մայ, 2023
  • Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը շարունակում է կրճատվել 19:4928 Մայ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.05․2023 19:2428 Մայ, 2023
  • Ձայների 40 տոկոսի հաշվարկով Էրդողանը շարունակում է մնալ առաջատարը 19:2128 Մայ, 2023
  • Թուրքիայում մշակվել է քվեաթերթիկների 21.05 տոկոսը. Էրդոողանն ունի 60.72 տոկոս ձայն 19:1028 Մայ, 2023
  • Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, սկսվել է ձայների հաշվարկը 18:4528 Մայ, 2023
  • «Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը, առաջ շարժվելու մեր կամքը. Նիկոլ Փաշինյան 18:3528 Մայ, 2023
  • Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու անվտանգ կյանքի երաշխավորը. ՄԻՊ 18:2028 Մայ, 2023
  • Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին 18:1128 Մայ, 2023
  • Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի սիրողական մրցաշարը 17:3128 Մայ, 2023
  • Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարի հենացատկի վարժությունում 16:4928 Մայ, 2023
  • Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել 15:0528 Մայ, 2023
  • Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն 14:5928 Մայ, 2023
  • Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը 14:3228 Մայ, 2023
  • Փրկարար ծառայությունը շարունակում է միջոցառումների շարքը մարզերում 14:2728 Մայ, 2023
  • Շախմատի և ֆուտզալի ներքին առաջնություն՝ Դատախազության աշխատակիցների մասնակցությամբ 13:5728 Մայ, 2023
  • Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:4728 Մայ, 2023
  • Զինված բախում Իրանա-աֆղանական սահմանին. կան զոհեր և վիրավորներ 13:1728 Մայ, 2023
  • ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը ծաղիկներ է դրել Սարդարապատի հուշահամալիրում 12:4128 Մայ, 2023
  • Հանդիսավոր միջոցառում Սարդարապատում 12:1028 Մայ, 2023
  • ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հուշահամալիր 11:5328 Մայ, 2023
  • Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթևեկելի է 11:4528 Մայ, 2023
  • Մենք այլևս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետև մեր հայրենիքը մեր պետությունն է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 10:5628 Մայ, 2023
  • Անկախ պետականությունը պետք է աչքի լույսի պես պահենք ու փոխանցենք հետագա սերունդներին. Արայիկ Հարությունյան 10:4428 Մայ, 2023
  • Առաջին Հանրապետությունը անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում. Ալեն Սիմոնյանի ուղերձը 10:3428 Մայ, 2023
  • Հանրապետության տոնը՝ Սարդարապատի հուշահամալիրում. Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ 10:2328 Մայ, 2023
  • Այսօր Թուրքիայում նախագահի ընտրության երկրորդ փուլն է 09:3928 Մայ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015