• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Արթուր Խաչատրյանի տանը Չքաղաքականացնե՜լ. Արթուր Խաչատրյանի տանը 18:01
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը. Նիկոլ Փաշինյան Այս դժվարին պահին մեր... 17:55
Այլ հայացք Քիշնևի հնգակողմ հանդիպմանը Այլ հայացք Քիշնևի հնգակողմ հանդիպմանը 15:46
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:5720 Մար, 2023

Թատերական ինստիտուտում դասադուլ է. ռեկտորատն արգելել է հայհոյանք պարունակող ներկայացումը

Թատրոնի և կինոյի ինստիտուտի մի խումբ ուսանողներ դասադուլ են անում: Պատճառն այն է, որ նրանց կուրսային աշխատանք-ներկայացումը երկու անգամ բեմադրվելուց հետո արգելվել է ռեկտորատի կողմից: Բուհի ղեկավարությունն իր փաստարկներն ունի, թե ինչու ներկայացումն այլևս չպետք է բեմադրվի: Դա, սակայն, չի բավարարում ուսանողներին և նրանց կուրսի ղեկավար, բեմադրության ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին:

Ուսանողները որոշումը որակում են անհիմն: Ռեկտորատի մեկնաբանմամբ՝ պատճառը ներկայացման մեջ հնչող հայհոյանքն է:

Լիլիթ Արզումանյան (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար) - Հարցը քննարկվում է ռեկտորատի նիստում, որին մասնակցում էին ռեկտորատի անդամները և բոլոր կուրսի ղեկավարները: Եվ միաձայն ընդունվում է որոշում, որ այսուհետ կրթական հաստատությունում ուսանողական բեմում չի կարելի նման արտահայտություններ:

Լիլիթ Արզումանյանի խոսքով՝ բեմադրությունից հետո ստացել է բացասական արձագանքներ հանդիսատեսից և դասախոսներից: Ուսանողները հակադարձում են՝ 1 ժամ 45 րոպե տևած ներկայացումն ունեցել է 500-ից ավելի հանդիսատես, ստացել են բազմաթիվ դրական արձագանքներ: Ասում են՝ «Որբանոց»-ը ուսանողական առաջին ներկայացումը չէ, որում հնչել են հայհոյանքներ, սակայն մյուսները չեն արգելվել: Չնայած դրան՝ համաձայնել են որոշ զիջումների գնալ:

Ավետ Կալամդարյան (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող) - Հանեցինք այդ բառը, անգամ համաձանեցինք տեսարան հանել, որ երեխայի շուրթերից չլինի: Բայց դրա արձագանքը եղավ այն, որ մեկ անգամ է լինելու ներկայացումը:

Ռեկտորի պաշտոնակատարը նշում է՝ ուսանողական թատրոնը խաղացանկային չէ, և դա ընդամենը կուրսային աշխատանք է, որն արդեն երկու անգամ խաղացել են, կարծում է` դա լիովին բավարար է: Ռեսուրսները քիչ են, պետք է բավարարեն բոլորին՝ ասում է Արզումանյանը: Հրավիրված նիստում որոշվել է նաև հետագայում ուսանողների աշխատանքները թույլատրել-չթույլատրելու մեխանիզմը:

Ժիրայր Դադասյան (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ) - Կա կրթական ծրագիր, ըստ որի` այն ներկայացումները, որոնք արդեն գնում են դեպի դիպլոմային աշխատանք, պարտադիր պետք է դիտվեն ամբիոնի և ինստիտուտի ղեկավարության կողմից:

Ի՞նչ է սա, եթե ոչ գրաքննություն՝ հարցնում են ուսանողները: Ներկայացումը բեմադրած կուրսի ղեկավար, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի խոսքով՝ ինստիտուտը կոչված է դաստիարակելու դերասանին, ինչին հակասում է ռեկտորատի որոշումը:

Նիկոլայ Ծատուրյան (ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր) - Աբսուրդն այն է, որ ամբողջ հանձնաժողովը չի նայել, բայց նստած քննարկում է: Ավելի «նոնսենս» հնարավոր չի պատկերացնել: Սա արդեն վեր է բոլոր տրամաբանական հասկացություններից: Չես նայել՝ ի՞նչ ես քննարկում:

Ռեկտորի պաշտոնակատարը հաստատում է՝ վեպն է կարդացել, ներկայացումը չի դիտել, բայց համոզված է, որ դա չի խանգարում օբյեկտիվ գնահատական տալուն: Ներկայացումն արգելելը «գրաքննություն» որակած ուսանողները մտադիր են շարունակել ուրբաթ օրվանից սկսած դասադուլը: Պահանջում են ներկայացման վերականգնում: Բուհի ղեկավարը նշում է՝ անկախ դասադուլի տևողությունից, որոշումն անփոփոխ է:

Հեղինակ` Լուսինե Գրիգորյան

Դիտումների քանակ77
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 04.06․2023 19:1104 Հնս, 2023
  • Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը. Նիկոլ Փաշինյան 17:5504 Հնս, 2023
  • ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ 15:4104 Հնս, 2023
  • Հունիսի 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 13:5504 Հնս, 2023
  • Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 11:4404 Հնս, 2023
  • Սարյան փողոցում քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. ՆԳՆ 10:5304 Հնս, 2023
  • Կոտայքի մարզի Մայակովսկի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:0904 Հնս, 2023
  • Հայ ռեժիսորի ֆիլմը՝ Սանկտ Պետերբուրգի մեդիաֆորումում 00:5204 Հնս, 2023
  • Աստվածընկալ վանական համալիրի մատուռը կվերականգնվի. ծրագրվում է վանքի դիմաց նաև թանգարան կառուցել 00:4904 Հնս, 2023
  • Զոհեր և փոխհրաձգություն՝ Իսրայել-Եգիպտոս սահմանին 00:2904 Հնս, 2023
  • Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը. Թուրքիան նոր ԱԳ և պաշտպանության նախարարներ ունի 00:1504 Հնս, 2023
  • Լիբանանի 84-ամյա Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը շարունակում է կրթել սերունդներ 23:5103 Հնս, 2023
  • Շահումով խաղերի ոլորտը սահմանափակելու օրենսդրական նոր նախաձեռնություն 23:3303 Հնս, 2023
  • Հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է 23:3003 Հնս, 2023
  • Հունիսի 4-ի եղանակային կանխատեսումները 23:1703 Հնս, 2023
  • Ամիսը 150.000 դրամ, ևս 800.000 տարեկան. ասպիրանտներին և երիտասարդ հայցորդներին խրախուսելու ծրագիր 22:4803 Հնս, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.06.2023 22:1903 Հնս, 2023
  • Չկալով բնակավայրում բացվել է առաջին նախակրթարանը 21:4103 Հնս, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 03.06.2023 21:0003 Հնս, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015