• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գիտության ոլորտի ֆինանսավորումը 2022-ին բացարձակ արժեքով կազմել է 29,78 մլրդ դրամ. ԿԳՄՍ նախարար
Հասարակություն
20:4115 Մար, 2023

Գիտության ոլորտի ֆինանսավորումը 2022-ին բացարձակ արժեքով կազմել է 29,78 մլրդ դրամ. ԿԳՄՍ նախարար

Ավելի քան վեցամյա դադարից հետո 2022 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը». մեր միակ ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ: Ես սա համարում եմ մեծ ձեռքբերում և կարծում եմ՝ այն ունենալու է վճռորոշ նշանակություն առաջիկա տարիներին կրթության ոլորտի զարգացման տեսանկյունից: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք ԱԺ կայքից, ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով 2022 թվականի Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:

Ըստ հիմնական զեկուցողի՝ 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի վերակառուցման, կառուցման և հիմնանորոգման, ինչպես նաև նոր գույքով ամբողջական հագեցման ծրագրի շրջանակում կազմվել է ճանապարհային քարտեզ, որով մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատանքներ իրականացնել 337 դպրոցում և 521 մանկապարտեզում: 2022 թվականի ծրագրով վերակառուցման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել 24 դպրոցում և 46 մանկապարտեզում:

Մինչև 2026 թվականը Կառավարությունը պարտավորվել է բոլոր  դպրոցներում ներդնել բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ. 2022 թվականի դրությամբ՝ հանրապետության 107 ավագ դպրոցում և Տավուշի մարզի 80 դպրոցում ներդրվել են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաների լաբորատորիաներ:

2022 թվականին շարունակվել է հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումը Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում: 2023-2024 թթ. ուսումնական տարում նախատեսվում է հանրակրթության նոր չափորոշչի փուլային ներդրումը հանրապետության բոլոր դպրոցներում, որին ընդառաջ իրականացվում են ուսուցիչների վերապատարաստումներ, նոր դասագրքերի մշակման և հրատարակման մրցույթներ:

2022 թվականին դպրոցներում ներդրվել է տարածաշրջանի լեզուների՝ պարսկերենի, վրացերենի, թուրքերենի, ադրբեջաներենի ուսուցում. 25 դպրոց սեպտեմբերից սկսել է նշված լեզուների ուսուցումը որպես 3-րդ օտար լեզու կամ խմբակ ձևաչափերով:

«Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունվարից բոլոր մարզերի առաջինից չորրորդ դասարանների 104 հազար աշակերտներ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ստանում են դպրոցական սնունդ: Քննարկվում են ծրագիրը Երևանում իրականացնելու հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ շարունակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որին 2022 թվականին մասնակցել է 5-12-րդ դասարաններում դասավանդող 2329 ուսուցիչ: Արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների թիվը 1090 է: «Ներկայում, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար է ստանում շահառու ուսուցիչների շուրջ 5,5 տոկոսը: Ատեստավորման արդյունքում բազային դրույքաչափը միջին 125 հազար ՀՀ դրամից դառնում է 200 հազար ՀՀ դրամ, որին ավելանում է ատեստավորման արդյունքներին համապատասխան 30-50 տոկոս հավելավճարը: Ընդհանուր առմամբ, կամավոր ատեստավորումից հետո ուսուցչի միջին ամսական եկամուտը կազմում է 250 հազար ՀՀ դրամ»,- մանրամասնել է ԿԳՄՍ նախարարը:

Մեծ փոփոխությունների տարի է եղել նաև նախադպրոցական կրթության համար. 2022 թվականին առաջին անգամ իրականացվել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժների պարտադիր վերապատրաստման գործընթացը, որին մասնակցել է շուրջ 1100 մանկավարժ:

Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ համատեղ Տավուշի մարզում ստեղծվել է գյուղատնտեսական կրթահամալիր, որտեղ գրանցվել է ոլորտի համար աննախադեպ՝ մրցակցային ընդունելություն՝ ստանալով սահմանված տեղերից ավելի շատ դիմումներ ֆերմերային տնտեսության կազմակերպման մասնագիտությամբ սովորելու համար:

2022 թվականին ավարտվել են 3 բուհում գերազանցության և գիտահետազոտական կենտրոնների ստեղծման աշխատանքները: Ժաննա Անդրեասյանը, որպես օրինակ ներկայացնելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնները, նշել է, որ այս ծրագրերը նպաստելու են բուհերի կրթության որակի բարելավմանը:

Անդրադառնալով գիտական ոլորտին՝ հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ 2022 թվականի հունվարից բարձրացել է գիտաշխատողների աշխատավարձը: Այն իրականացվել է ատեստավորման արդյունքների հիման վրա. ատեստավորումը չի հաղթահարել գիտաշխատողների շուրջ 18,4 տոկոսը:

Գիտության ոլորտի երիտասարդացման և միջազգային լավագույն փորձի փոխառման նպատակով 2022 թվականին իրականացվել է 4 մրցույթ: Ֆինանսավորվել է 86 ծրագիր, որում ներգրավված է 286 գիտնական. 286-ից 211-ը կամ 73,8 տոկոսը մինչև 35 տարեկան են:

Գիտության ոլորտի ֆինանսավորումը 2022 թվականին բացարձակ արժեքով կազմել է 29,78 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ճշտված բյուջեի նկատմամբ ավելի է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամով կամ 50,4 տոկոսով: Շարունակական քաղաքականության արդյունքում 2023 թվականին այն կկազմի շուրջ 36 մլրդ ՀՀ դրամ:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է 2022 թվականին Հայաստանում անցկացված գիտության և արվեստի «Սթարմուս» միջազգային 6-րդ փառատոնը, որին մասնակցել են հանրաճանաչ գիտնականներ, Նոբելյան 7 մրցանակակիրներ:

Խոսելով մշակութային ոլորտի մասին՝ նախարարը նշել է, որ 2022 թվականին թանգարանային այցելությունների թիվը 15 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Երեխաներին մշակութային հաստատություններ անվճար այցելելու հնարավորություն տվող բաժանորդային ծրագրի շահառուների թիվը 2021 թվականի համեմատ աճել է շուրջ 30 տոկոսով:

2022 թվականին ընթացել են 8 հուշարձանի վերականգնման, ինչպես նաև 3 հուշարձանի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, հատկացվել է շուրջ 195 մլն ՀՀ դրամ:

Թատրոնների և համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման համար 2022 թվականին հատկացվել է ռեկորդային՝ շուրջ 1 մլրդ 284 մլն ՀՀ դրամ: Հատկացումներ են ստացել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը:

Մշակութային հաստատությունների շուրջ 90 տոկոսը գրանցել է սեփական եկամուտների աճ:

Ընդհանուր 17 կրթամշակութային ծրագրերին մասնակցել է ավելի քան 660 դպրոցի շուրջ 19.000 աշակերտ: Առաջին անգամ իրականացվել է «Խոսող կտավներ» նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար: Գրքի երևանյան ամենամյա փառատոնը 2022 թվականին վերածվել է միջազգային փառատոնի, որին մասնակցել են 7 երկիր, 165 գրող, 30 հրատարակչություն: Փառատոնին մասնակցել է շուրջ 15.000 այցելու, անցկացվել է 60 տարբեր միջոցառում, վաճառվել է ավելի քան 10.000 գիրք:

Սպորտի ոլորտում, նախարարի ներկայացմամբ, գրանցվել է աննախադեպ ռեկորդային ցուցանիշ. 2022 թվականին Եվրոպայի և աշխարհի մեծահասակների, երիտասարդների, պատանիների առաջնություններում 19 մարզաձևերի հավաքականների մարզիկներ նվաճել են 307 մեդալ, այդ թվում՝ 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե:

2022 թվականին կրկնապատկվել են տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները մեծահասակների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև նրանց մարզիչների համար:  

Դիտումների քանակ59
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին 19:2515 Մար, 2023 ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին Հասարակություն
  • 1 բնակարան, 1 մլն 521 հազար դրամ. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարագիրը 16:1310 Մար, 2023 1 բնակարան, 1 մլն 521 հազար դրամ. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարագիրը Հասարակություն
  • ԿԳՄՍ նախարարի պատվիրակությունը մեկնել է Վրաստան․ կստորագրվեն մի շարք հուշագրեր 12:0409 Մար, 2023 ԿԳՄՍ նախարարի պատվիրակությունը մեկնել է Վրաստան․ կստորագրվեն մի շարք հուշագրեր Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026
  • Հայաստանը երկրորդ ձեռքից շոր ուղարկելու տեղ չէ, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների երկիր է. Փաշինյան 00:0426 Օգս, 2026
  • Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց. ԱԺ արտահերթ նիստը 23:4725 Օգս, 2026
  • Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA 23:3625 Օգս, 2026
  • Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան 23:2325 Օգս, 2026
  • Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները 23:0025 Օգս, 2026
  • Ցուցահանդեսի այցելուները՝ խաղի մասնակիցներ 22:4525 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է 22:4025 Օգս, 2026
  • 22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից 22:2725 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը 22:0925 Օգս, 2026
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015