Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեզ համար, հրավիրած ասուլիսում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ստորագրությամբ:
«Դա նույնպես կարմիր գիծ է մեզ համար»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերել են Արցախին, նոր էսկալացիաներին, ՀԱՊԿ-ի հետ աշխատանքին, չեն շրջանցվել նաև ներքաղաքական թեմաները:
Ուշագրավ շեշտադրումները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: