• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում կիրականացվի շուրջ 200 կրթամշակութային ծրագիր
Հասարակություն
14:2806 Մար, 2023

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում կիրականացվի շուրջ 200 կրթամշակութային ծրագիր

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տարվա ընթացքում իրականացվում են բազմաբովանդակ ծրագրեր. տարբեր տարիքային խմբի երեխաներ մասնակցում են շուրջ 200 կրթական, մշակութային ծրագրերի և միջոցառումների:

Կրթամշակութային ծրագրերի հիմնական նպատակն է արժևորել գիրքն ու ընթերցանությունը, նպաստել ընթերցելու մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, նպաստել գիրքը՝ որպես մշակութային արժեք և մտավոր զարգացման միջոց դիտարկելու գիտակցմանը:

Կրթամշակութային ծրագրեր

Գրադարանի միջոցառումների շարքում հատկանշական է առանձնացնել ավանդաբար անցկացվող «Գրքի և երաժշտության շաբաթ», «Ազգային գրադարանային շաբաթ», «Արևմտահայ գրականության միամսյակ», «Գիրք նվիրելու օր», «Մայրենի լեզվի միջազգային օր», «Մանկապատանեկան գրքի երևանյան ցուցահանդես-տոնավաճառ», «Գրադարանավարի օր», «Մանկական գրքի միջազգային օր», «Երեխաների պաշտպանության միջազգային օր» ծրագրերը:

Դրանց շրջանակում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ գրքի ընթերցում-քննարկումներ, հեղինակների հետ հանդիպումներ, վարպետության դասեր, գրքային ցուցահանդեսներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ՝ գրադարանի թատերական խմբակի սաների մասնակցությամբ, նկարչական ցուցահանդեսներ, տարվա հոբելյարներին նվիրված միջոցառումներ և այլն:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանում

Մշակութային միջոցառումներին շարքում իրականացվում է նաև «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը մանուկների և պատանիների շրջանում» ծրագիրը, որի շրջանակում անցկացվում են վարպետության դասեր, թեմատիկ քննարկումներ, մշակութային այցեր: Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության կարևորման և արժևորման գիտակցության ձևավորումը մանուկների և պատանիների շրջանում, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչելիության մեծացումն ու հանրահռչակումը նոր սերնդի շրջանում:

Կարևորելով գրադարանի դերն ու նշանակությունը սերունդների ձևավորման գործում, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում երեխաներին գրքին ու ընթերցանությանը մոտեցնելու նոր մեթոդների ու գաղափարների ներդրման անհրաժեշտությունը՝ գրադարանն իրականացնում է նաև տարաբնույթ կրթական ծրագրեր: Դրանց նպատակն է երեխաների արտադպրոցական ոչ ֆորմալ կրթության ապահովումը, բազմակողմանի զարգացումը և գիտելիքների ձեռքբերման այլընտրանքային միջոցների ստեղծումն ու կիրառումը:

Գրադարանի կրթական ծրագրերի շարքում հատկանշական է առանձնացնել հետևյալ ծրագրերը՝ «Ամառային, աշնանային, գարնանային ճամբարներ»

Նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար, այդ թվում՝ խոցելի խմբի երեխաների համար: Այս ծրագրի շրջանակում կազմակերպվում են հետաքրքիր, ուսուցողական, կրթական և մշակութային պարապմունքներ, ճանաչողական այցեր թանգարաններ, թատրոններ, ցուցահանդեսներ և Հայաստանի պատմամշակութային վայրեր: Ծրագրի նպատակն է երեխաների ամառային հանգստի, հետաքրքրաշարժ ու բազմակողմանի ժամանցի արդյունավետ կազմակերպումը:

«Գրքի ճամբար մարզերի երեխաների համար»

Նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում իրականացվում են գրքի ընթերցում–քննարկումներ, գրքի նկարազարդում, վարպետության դաս, գրքախաղ, մշակութային այցեր և այլ հետաքրքիր ու բազմակողմանի կրթամշակութային միջոցառումներ: «Գրքի ճամբար» մարզերի երեխաների համար ծրագրի նպատակն է նպաստել մանկապատանեկան ընթերցանության մշակույթի համաչափ զարգացմանը ՀՀ ողջ տարածքում, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերում:

«Հայրենագիտություն»

Նախատեսված է 7-18 տարեկան երեխաների և պատանիների համար: Ծրագրի շրջանակում ներկայացվում են մեր հայրենիքի տեսարժան վայրերն ու պատմությունը: Հայրենաճանաչությանը միտված ծրագիրը նպատակ ունի ստեղծել նախադրյալներ կայացող սերնդի արժեքային համակարգի հարստացման, հայրենի պատմության ու դարավոր մշակույթի հանրահռչակման համար:

«Խնկո Ապոր թանգարանը գրադարանում»

Նախատեսված է 5-12 տարեկան երեխաների համար: Ծրագրում ներկայացվում է Խնկո Ապոր կյանքը, ստեղծագործությունները և տիկնիկային բեմականացում նրա առակների հիման վրա: Նպատակն է ծանոթացնել Խնկո Ապոր կյանքին և ստեղծագործական կենսագրությանը:

«Մեծանում եմ ընթերցող»

Նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար: Ծրագիրը ներառում է հեքիաթապատում, հեքիաթի նկարազարդում, զարգացնող խաղեր: Նպատակն է երեխաների մեջ ձևավորել ընթերցելու մշակույթը վաղ տարիքից:

«Գրադարանախաղ»

Նախատեսված է 5-12 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում այցելուները խաղում են գրադարանի հեղինակային գրական, երաժշտական խաղերը: Նպատակն է խաղերի միջոցով երեխաներին ծանոթացնել հայ և օտարազգի գրականությանն ու երաժշտության ժառանգությանը:

«Ստվերում հեքիաթի հերոսներն են»

Նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Ծրագրի ընթացքում երեխաները ծանոթանում են ստվերների թատրոնի պատմությանը՝ երբ է ստեղծվել, որտեղ, ինչ զարգացման փուլեր է անցել և այլն: Սովորում են ինքնուրույն պատրաստել փոքրիկ ընտանեկան ստվերների թատրոն, ապա սիրելի հեքիաթի հերոսների հարթապատկերների շնորհիվ ստվերում ներկայացնում են հեքիաթը: Ծրագրի նպատակն է երեխաներին ծանոթացնել թատրոնի այս տեսակին, ինչպես նաև նպաստել երեխաների երևակայության զարգացմանը:

«Հեքիաթի ստեղծման վարպետության դաս»

Նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Վարպետության դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվում է՝ ինչպես ստեղծել հեքիաթ, ինչից սկսել, ինչպես կառուցել սյուժեն և այն զարգացնել: Այս հարցերի պատասխաններն ունենալուց հետո մասնակիցները ստեղծում են հերոսներ և զարգացնում պատմություն՝ փոքր խմբերով: Ծրագրի նպատակն է երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու զարգացումը:

«Հեքիաթի նկարազարդման վարպետության դաս»

Նախատեսված է 3-12 տարեկան երեխաների համար: Վարպետության դասի ընթացքում երեխաների հետ ընթերցվում են հեքիաթներ, որոնք նկարազարդում և ներկայացնում են իրենց մատուցմամբ: Ծրագրի նպատակն է երեխաների ստեղծագործ մտքի և երևակայության զարգացումը:

«Մերօրյա պատանի գիտնականները»

Նախատեսված է 10-18 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում ներկայացվում են աշխարհի պատանի գիտնականները, որոնց օրինակը կարող է վարակիչ լինել և նպաստել հայ պատանիների ներուժի բացահայտմանը, ոգեշնչմանն ու խրախուսմանը:

«Ուզում եմ իմանալ»

Ծրագիրը նախատեսված է 6-13 տարեկան երեխաների համար: Ծրագրի ընթացքում տրվում են բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ աշխարհում ամեն ինչի մասին, որոնք երեխաներին ներկայացվում են գրքերի միջոցով: Ծրագրի նպատակն է երեխաների շրջանում ձևավորել գրքից ինֆորմացիա ստանալու մշակույթ, որն իր հերթին նախադրյալներ կստեղծի վերջիններիս հուզող հարցերի պատասխանները փնտրել և գտնել գրքերում՝ ավելի մոտենալով գրքին և ընթերցանությանը:

«Աշխարհի շուրջ»

Նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում ներկայացվում են աշխարհի տարբեր երկրների մշակույթը, պատմությունը, ավանդույթներն ու տեսարժան վայրերը: Ծրագրի նպատակն է ծանոթացնել տարբեր ազգերի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին:

«Ճիշտ և սխալ»

Նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար: Ծրագրի շրջանակում ներկայացվում են հայերենում հաճախ հանդիպող լեզվական և ուղղագրական սխալները և դրանց գրության ճիշտ ձևերը: Ծրագրի նպատակն է մայրենի լեզվի պահպանությունը, տարածված սխալների շտկումը և ճիշտ ձևերի կիրառումը: Հայտնագործությունների պատմություններ Նախատեսված է 6-16 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում ներկայացվում են տարբեր հայտնագործությունների պատմություններ: Նպատակն է երեխաների բազմակողմանի զարգացումը ոչ ֆորմալ կրթական դասի միջոցով:

«Երաժշտության գույներ»

Նախատեսված է 6-16 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում մասնակիցներին ներկայացվում են հայ և օտարազգի կոմպոզիտորներ, ստեղծագործություններ, երաժշտական գործիքներ: Խորագրի ներքո իրականացվում է նաև «Երաժշտությունը կերպարվեստում» ծրագիրը, որի ընթացքում մասնակիցները ունկնդրում և նկարում են ներկայացված կոմպոզիտորների ստեղծագործություններից դրվագներ: Ծրագրի նպատակն է երեխաների երաժշտական ճաշակի ձևավորումը, արվեստի այս ճյուղի բազային գիտելիքների ձեռքբերումը:

«Իմ մասնագիտությունը…»

Նախատեսված է 10-16 տարեկան երեխաների համար: Ծրագիրը ներկայացնում է հանդիպումների շարք տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ: Նպատակն է նպաստել պատանիների մասնագիտական կողմնորոշմանը:

«Նշանավոր հայեր»

Նախատեսված է 10-16 տարեկան երեխաների համար: Ծրագրի նպատակն է ներկայացնել նշանավոր հայերին ու նրանց ունեցած ավանդը տարբեր ոլորտներում:

«Սովորում ենք բարբառներ»

Նախատեսված է տարբեր տարիքի դպրոցականների համար: Ծրագիրը ներկայացնում է լեզվական խաղերի, հայերենի տարբեր բարբառներով բարձրաձայն ընթերցանության, հեքիաթապատումների շարք, որը նոր սերնդին հասանելի և ըմբռնելի ներկայացնում է բարբառների բառային ու հնչյունական առանձնահատկությունները: Ծրագիրը նպատակ ունի ծանոթացնել հայերենի բարբառներին, բանահյուսության միջոցով հասանելի դարձնել տվյալ տարածքի բարբառը, ընթերցողների շրջանում հետաքրքրություն առաջացնել հայերենի բարբառների նկատմամբ:

«Հեքիաթի դեսպաններ»

Նախատեսված է 6-13 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում հեքիաթներ են կարդում ՀՀ-ում տարբեր երկրների հավատարմագրված դեսպաններ, դեսպանատան ներկայացուցիչներ՝ յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով:

Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային կապեր, մասնակիցներին ծանոթացնել այլ երկրների գրականությանը, գրողներին, կենցաղին, զարգացնել և բարելավել լեզվի իմացությունը լեզվակրի հետ հանդիպումների և քննարկումների միջոցով:

Դիտումների քանակ84
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Խնկո Ապոր անվան գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը 14:4416 Փտր, 2023 Խնկո Ապոր անվան գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը Հասարակություն
  • 2022-ին Խնկո Ապոր անվան գրադարանն ունեցել է 18 158 ընթերցող 15:4405 Հնվ, 2023 2022-ին Խնկո Ապոր անվան գրադարանն ունեցել է 18 158 ընթերցող Հասարակություն
  • Շուրջ 60 երեխա մասնակցել է Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի կազմակերպած գարնանային ճամբարին 17:1504 Ապր, 2022 Շուրջ 60 երեխա մասնակցել է Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի կազմակերպած գարնանային ճամբարին Հասարակություն
  • Գարնանային ճամբար հայ և ռուսալեզու երեխաների համար՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում 12:0718 Մար, 2022 Գարնանային ճամբար հայ և ռուսալեզու երեխաների համար՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026
  • Հայաստանը երկրորդ ձեռքից շոր ուղարկելու տեղ չէ, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների երկիր է. Փաշինյան 00:0426 Օգս, 2026
  • Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց. ԱԺ արտահերթ նիստը 23:4725 Օգս, 2026
  • Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA 23:3625 Օգս, 2026
  • Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան 23:2325 Օգս, 2026
  • Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները 23:0025 Օգս, 2026
  • Ցուցահանդեսի այցելուները՝ խաղի մասնակիցներ 22:4525 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է 22:4025 Օգս, 2026
  • 22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից 22:2725 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը 22:0925 Օգս, 2026
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015