• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Գագիկ Սուրենյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Գագիկ Սուրենյանի հետ 17:35
Այլ հայացք Նախիջևանի ինքնավարությանը Այլ հայացք Նախիջևանի ինքնավարությանը 15:02
Կոչ ենք անում հանրությանը չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին. ԱՆ Կոչ ենք անում հանրությանը... 11:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:2801 Մար, 2023

Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել, կան անհետ կորածներ: 85 տուժածներից 25-ի վիճակը գնահատվում է ծանր:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել գիշերը` Տեմպե բնակավայրի տարածքում:

Հաղորդվում է, որ ուղևորատար գնացքում շուրջ 350 մարդ է եղել: Գնացքն Աթենքից ուղևորվում էր Սալոնիկ: Բեռնատար գնացքը շարժվել է հակառակ ուղղությամբ: Բախման հետևանքով ուղևորատար գնացքի առաջին երեք շարժակազմերը դուրս են եկել գծերից, բռնկվել է հրդեհ: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԱՅԻՍԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է, որ երկրում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսին։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

«Մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ պահանջվում է անել»,- ասել է Էրդողանը՝ արձագանքելով թուրքական կառավարության հասցեին հնչող քննադատություններին։

Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո քննարկվում էր այն հարցը, որ մայիսի 14-ին նշանակված ընտրությունները կարող են հետաձգվել: Ընդդիմությունը դեմ էր արտահայտվում հնարավոր չեղարկմանը՝ նշելով, որ ընտրությունների անցկացումը չի բխում Ռեջեփ Էրդողանի շահերից:

ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայում նոր երկրաշարժեր են գրանցվել: Երկրի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակի տվյալով՝ երկրում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 11000 հետցնցում։ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 53.000-ը:

Շինարարության և հիմնադրամների գնահատման լաբորատորիաների ասոցիացիայի ուսումնասիրությունների համաձայն՝ Թուրքիայի տարբեր շրջաններում նմուշառված բետոնի մոտ 26%-ում զգալի թերություններ են հայտնաբերվել: Ստամբուլում անորակ է ճանաչվել նմուշառված բետոնի մոտ 40%-ը: Ստամբուլի իշխանությունները հայտնել են, որ մտադիր են վերաբնակեցնել քաղաքի ոչ սեյսմակայուն մեկուկես միլիոն կացարանի բնակչի:

Լրատվամիջոցների տվյալով՝ վերջին ժամերին 4-ից ավելի մագնիտուդ ուժգնության երկրաշարժեր են գրանցվել նաև Վրաստանում, Հունաստանում, Մեքսիկայում, Ճապոնիայում, Ալբանիայում, Ֆիլիպիններում և Ֆիջիի ափերին:

ԼԱՎՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ՀԵՏ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը G20-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Թուրք դիվանագետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար: Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները։

Մարտի 1-2-ը Նյու Դելիում անցկացվող G20-ի արտգործնախարարների հանդիպմանը, Հնդկաստանի փոխարտգործնախարար Վինայ Մոհան Կվատրայի խոսքով՝ մասնակցում է շուրջ 40 պատվիրակություն: Օրակարգում են ահաբեկչության և թմրամիջոցների դեմ պայքարը, գնաճը, պարենային, էներգետիկ և համաշխարհային կարևորության այլ հարցեր: Գլխավոր դիվանագետների ուշադրության կենտրոնում են Ուկրաինայում զարգացումները:

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՌԱՇՏ-ԱՍՏԱՐԱ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Իրանի քաղաքաշինության փոխնախարարը տեսակապով հանդիպում է անցկացրել ռուս գործընկերոջ հետ, քննարկել Ռաշտ-Աստարա երկաթուղու ֆինանսավորման հարցը: Որոշում է կայացվել երեք ամսվա ընթացքում վերջնական համաձայնություն ձեռք բերել նախագծի իրագործման շուրջ: Ընդգծվել է, որ պայմանագրի ստորագրումից հետո առավելագույնը 6 ամսվա ընթացքում բոլոր ուսումնասիրությունները պետք է ավարտին հասցվեն, իրանական կողմը պետք է հատկացնի համապատասխան տարածքը: Ենթադրվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն 2023-ի վերջին:

ՉԺՀ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԻ ԽՈՐԱՑՈՒՄԸ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Պեկինում տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։ Վերջինս նշել է, որ Պեկինը վճռական է միջազգային տուրբուլենտության պայմաններում Բելառուսի հետ քաղաքական փոխվստահությունը խորացնելու հարցում:

Լուկաշենկոն էլ վստահեցրել է՝ Չինաստանի հետ շփումների ընդլայնումը Բելառուսի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Նա հավելել է, որ իր երկիրը միշտ հանդես է եկել «մեկ Չինաստանի» սկզբունքի օգտին և դեմ է Ժողովրդական Հանրապետության ներքին գործերին այլ երկրների միջամտությանը:

Հանդիպման ավարտին նախագահները ռազմավարական գործընկերության զարգացման հիմնական սկզբունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել:

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ52
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են. ԱՍՀՆ խոսնակ 17:4808 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:1908 Փտր, 2026
  • Սուրբ և անմահ պատարագ՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1008 Փտր, 2026
  • Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 16:5208 Փտր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն 13:4908 Փտր, 2026
  • Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարային անջատումը. Ռոմանոս Պետրոսյան 13:3608 Փտր, 2026
  • Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի նիստը 12:3608 Փտր, 2026
  • Աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին 12:2708 Փտր, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Մարիամ Անտոնյան 12:1508 Փտր, 2026
  • Դիլիջանում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:2808 Փտր, 2026
  • Կոչ ենք անում հանրությանը չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին. ԱՆ 11:1408 Փտր, 2026
  • Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը, իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ 11:0408 Փտր, 2026
  • Տնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի Հայաստան և Ադրբեջան 10:5408 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 10:3308 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:1808 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար 10:1608 Փտր, 2026
  • Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին 09:0808 Փտր, 2026
  • Կոբախիձեն՝ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության վերականգնման հնարավորության մասին 00:5408 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 00:4508 Փտր, 2026
  • ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ-ները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները 00:2308 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել TEDx Little Armenia առաջին միջոցառումը 00:0308 Փտր, 2026
  • Բերդից հայտնաբերված բացառիկ գտածոները վերականգնվում են 23:3307 Փտր, 2026
  • Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան 23:1807 Փտր, 2026
  • Վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ. ԿԿՀ-ն ամփոփել է պաշտոնյաների բարեվարքության տարրերի ստուգումը 23:0007 Փտր, 2026
  • Տնտեսության վիճակն ու կյանքի որակը Հայաստանում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4007 Փտր, 2026
  • Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները 22:2107 Փտր, 2026
  • ԱԳՆ առաջնահերթություններից է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը. 2025-ի հաշվետվությունը 22:0307 Փտր, 2026
  • Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը 21:4607 Փտր, 2026
  • Թմրամիջոցների հետազոտություն՝ ճշգրիտ արդյունքներով 21:2107 Փտր, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 21:0707 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր դիրքավորում միջազգային հարթակներում՝ կենտրոնանալով դրական օրակարգի վրա. Միրզոյան 21:0007 Փտր, 2026
  • Երեխան կուլ է տվել օտար մարմին. առաջին օգնությունը 20:5807 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 20:4707 Փտր, 2026
  • Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին․ ՊՆ 20:3607 Փտր, 2026
  • Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի հանդիպում անցկացնել. Axios 20:2407 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին 20:1307 Փտր, 2026
  • Հագուստի կոնստրուկտոր-մոդելավորողների վերապատրաստում 20:0707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ուզում է հակամարտության ավարտին հասնել մինչև հունիս. Զելենսկի 19:5207 Փտր, 2026
  • Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել 19:3807 Փտր, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը 2025-ին 21 մլրդ 12 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1907 Փտր, 2026
  • Եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ հարձակում սկսի, ամբողջ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ. Արաղչի 19:0107 Փտր, 2026
  • Հայաստանում ճամփորդելն անվտանգ է. տուրիստների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշին 18:4607 Փտր, 2026
  • Armenian Helicopters ընկերությունը վարչապետին ներկայացրել է իր գործունեության և համագործակցության բոլոր ոլորտները 18:2807 Փտր, 2026
  • Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ահաբեկչական սպառնալիքը 18:2307 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը այցելել է Armenian Helicopters ընկերություն 18:0907 Փտր, 2026
  • Հայաստանում վտանգավոր Nipah վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են. ՀՎԿԱԿ 18:0307 Փտր, 2026
  • Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացնել մաքսատուրքերն Իրանի հետ առևտուր անող երկրների համար 17:4107 Փտր, 2026
  • Քննարկվել է ԱԳ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը 17:2407 Փտր, 2026
  • Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» 17:1607 Փտր, 2026
  • ԱԺ հերթական ընտրություն նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին 17:0207 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Տարածաշրջանում՝ առաջատար, աշխարհում՝ 13-րդը. Հայաստանը՝ ամենաապահով երկրների ցանկում 17:0007 Փտր, 2026
  • Գաջեթները երեխաներին խանգարում են ունենալ խոսքային միջավայր. լոգոպեդ 16:5407 Փտր, 2026
  • Վարչապետը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության տարեկան հաշվետու ժողովին 16:3507 Փտր, 2026
  • Կոսը և Ֆիդանը քննարկել են ԵՄ-Թուրքիա օրակարգի հարցեր 16:1407 Փտր, 2026
  • 250 մլն դրամով հիմնանորոգվում է Երնջատափի դպրոցը. աշակերտները տեղավորվել են հին դպրոցում 15:5607 Փտր, 2026
  • ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Մոսկվայի և Կիևի վրա՝ հակամարտությունը մինչև հունիս ավարտելու համար. Զելենսկի 15:3407 Փտր, 2026
  • Կազմարար եղբայրները. երկրորդ կյանք՝ գրքին 15:1907 Փտր, 2026
  • ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում 2026 թ. հիմնական ուղղություններից կլինի կապակցվածությունը. Կույունջիչ 15:0607 Փտր, 2026
  • Բարդ ու թանկարժեք վիրահատություն՝ առողջության ապահովագրությամբ 14:5707 Փտր, 2026
  • Խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի 14:4407 Փտր, 2026
  • Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ո՛չ հիմա, ոչ էլ ապագայում. Արաղչի 14:2907 Փտր, 2026
  • Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների համար. Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել 14:1607 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 14:0307 Փտր, 2026
  • Արաքսիա Սվաջյանը Ստոկհոլմում ծանոթացել է դպրոցների կառավարման ապակենտրոնացման շվեդական մոդելին 13:4407 Փտր, 2026
  • «Ուկրէներգոն» հայտարարել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա ռուսական զանգվածային հարձակման մասին 13:3907 Փտր, 2026
  • Գևորգ Պապոյանը Տավուշի մարզում հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող գործարարների հետ 13:3207 Փտր, 2026
  • Պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվել 13:1707 Փտր, 2026
  • Ճանապարհների մաքրման աշխատանքներ՝ Ապարանի տարածաշրջանում 13:1407 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 13:0107 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | 25-րդ ձմեռային oլիմպիական խաղերի կրակը վառվել է. Հայաստանը ներկայացված է 3 մարզաձևում 13:0007 Փտր, 2026
  • ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի՝ Դարբնիկում գտնվող սոցիալական բնակֆոնդի որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել. պարզաբանում 12:4407 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր 12:3907 Փտր, 2026
  • Կայացավ 2026 թ. ձմեռային օլիմպիադայի բացումը 12:2507 Փտր, 2026
  • Թրամփը չեղարկել է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրքը 12:0607 Փտր, 2026
  • Հաքան Ֆիդանը և Մարթա Կոսը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 11:4707 Փտր, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ 11:4107 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի Գետափնյա գյուղում 11:2907 Փտր, 2026
  • ԱՄՆ իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ 11:2307 Փտր, 2026
  • 3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան 10:5607 Փտր, 2026
  • Մեր եռագույնը երեկ «Սան Սիրո» մարզադաշտում էր. Արայիկ Հարությունյան 10:3407 Փտր, 2026
  • Բարեվարքություն, զսպվածություն, էթիկա. Աննա Վարդապետյանն ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկա անցնող ուսանողներին 10:2207 Փտր, 2026
  • Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է 09:5107 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 09:3707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության 09:1107 Փտր, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2025-ին 21 մլրդ 364 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:4807 Փտր, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:1307 Փտր, 2026
  • Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը փոքրամասնության համար սահմանադրական երաշխիքներ է ստեղծում 00:5907 Փտր, 2026
  • Արաղչին կառուցողական է որակել ԱՄՆ-ի հետ բանակցությունները 00:4407 Փտր, 2026
  • Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել օրենքով. քննարկում ԿԳՄՍՆ-ում 00:2707 Փտր, 2026
  • Կանանց ծաղրող խոսքեր, սեռական վիճակի քննարկում. Կարապետյանի որդու բառապաշարը՝ միջազգային մամուլում 00:0207 Փտր, 2026
  • Միլանում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը 23:4706 Փտր, 2026
  • Հանձնեցինք բժշկի ID քարտերը․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել 23:3306 Փտր, 2026
  • Գնումների պլանով նախատեսված՝ 164 մլն դրամի փոխարեն բազմապատիկ անգամ ցածր գնով ձեռք կբերվեն հայկական արտադրության 4G/3G մոդեմներ 23:1806 Փտր, 2026
  • 5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի 23:0006 Փտր, 2026
  • Խաղաղության օգուտների մասին խոսակցությունը խրախուսելի է. էկոնոմիկայի նախարար 22:4206 Փտր, 2026
  • Մխիթար Հայրապետյանն արձակուրդ է մեկնում 22:2106 Փտր, 2026
  • Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 22:0706 Փտր, 2026
  • ՀՀ-ում այրվածքաբանների կարիք կա. ինչո՞ւ պահանջված չէ մասնագիտությունը 22:0006 Փտր, 2026
  • Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը 21:4806 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 6 Փետրուար․ 2026 21:3606 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015