Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները ճանաչողական դասընթաց են անցկացրել Երևան քաղաքի «Երևակ» կրթահամալիրի անձնակազմի և աշակերտների համար։
.jpg)
Ցուցադրական մասին ներգրավված են եղել նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի շարժական կառավարման կետը և Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
.jpg)
Ուսումնական հաստատության սաներին ներկայացվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կառուցվածքը և գործառույթները, արտակարգ իրավիճակներում արձագանքման առանձնահատկությունները, ինչպես նաև տարհանման և առաջին օգնության ցուցաբերման կարևորությունն ուսումնական հաստատություններում։
.jpg)
Աշակերտներին ծանոթացրել են ՃԿԱԿ-ի շարժական կառավարման կենտրոնին և տեխնիկական հնարավորություններին։ Թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ցուցադրել են հրշեջ մեքենայի կարողությունները։
.jpg)
Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 300 աշակերտ, նաև ուսուցչական կազմը։
.jpg)