Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է: Հայտարարել է վարչապետը՝ ելույթ ունենալով դատախազության հիմնադրման օրվան նվիրված միջազգային համաժողովում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կա թյուրըմբռնում, թե ապօրինի գույքի բռնագանձման համակարգը և ինստիտուտն ուղղված են կամ գործում են նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: