Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:
-
նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
-
ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
-
պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
-
ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։
«Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։
Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։
Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները»,- ասվում է հաղորդագրությունում։