Պատգամավորի երդման տեքստը համահունչ կդառնա պետականության գաղափարին, կխստացվի ընտրական հանցագործության համար պատասխանատվությունը, Հանրապետությունից տևական ժամանակ բացակայած անձինք համապետական ընտրությունների և հանրաքվեների չեն կարողանա մասնակցել: Այս բոլոր նախագծերն արժանացել են Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան