Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հրապարակել է թիմի հայտացուցակը, որը կմասնակցի Նորվեգիայի հավաքականի դեմ հանդիպմանը՝ Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Հավաքականի կազմում ընդգրկվել է 11 բասկետբոլիստ, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նոր նատուրալիզացված խաղացող Ջաստինիան Ջեսափը։ 29-ամյա բասկետբոլիստը ներկայում հանդես է գալիս գերմանական Մյունխենի «Բավարիա» ակումբում և առաջին անգամ է ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Թիմի կազմը՝
1 Ջաստինիան Ջեսափ
3 Էդգար Աղաբեկյան
4 Տիգրան Մկրտումյան
5 Ալբերտ Թադևոսյան
8 Դանիել Կիրակոսյան
11 Անդրե Սփայթ-Մկրտչյան
23 Քևին Քեշիշյան
24 Արտյոմ Թավակալյան
34 Դավիթ Խաչատրյան
35 Խավիեր Քիլիսլյան
77 Յուրա Մելիքյան։
Նորվեգիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ ժամը՝ 21:00-ին։