Սահմանադրական դատարանն այսօր 6-օրյա քննարկումներից հետո ավարտել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով դիմումների քննությունը: Խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ Բարձր դատարանը լսել է կողմերի եզրափակիչ ելույթները: Ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերից բացի ելույթներ են ունեցել ուժային կառույցների ու որպես երրորդ կողմ ներգրավված ՔՊ-ի ներկայացուցիչները: Նիստի ավարտին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը խնդրել է Սահմանադրական դատարանին՝ մերժել բոլոր դիմումները, ընտրությունների արդյունքները թողնել ուժի մեջ՝ վստահեցնելով, որ ԿԸՀ-ն գործել է իրավաչափ:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան