• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանին ԵՄ ֆինանսական օգնությունը կարող է կասեցվել նաև 2026 թվականին. «Հարևաններ» Վրաստանին ԵՄ ֆինանսական օգնությունը... 19:39
Նոր սոցիալական բարեփոխումներ․ ինչ ազդեցություն կունենան դրանք քաղաքացիների վրա Նոր սոցիալական բարեփոխումներ․ ինչ... 19:35
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը լուռ էր, երբ ռուսական բանտում սպանվում էր Լևոն Հայրապետյանը. Բլեյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:56
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 14:3005 Դեկ, 2022

Իրանում հիջաբ կրելու պահանջը հնարավոր է չեղարկվի

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ամփոփել է Ռուսաստան այցի արդյունքները, տեղեկացրել, որ երկու երկրները գործակցությունը զարգացնելու որոշակի շրջանակներ և մեխանիզմներ են մշակել։

«Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Սիրիայով, Թեհրանն ու Մոսկվան գործակցում են նաև կովկասյան տարածաշրջանի հարցում։ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափը շատ լավ մոդել է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»,- ասել է իրանցի դիվանագետը։

ԻՐԱՆՈՒՄ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ԿԱՐՈՂ Է ՉԵՂԱՐԿՎԵԼ
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կարող են վերանայել հիջաբի պարտադիր կրման մասին օրենքը։ Այդ հարցով աշխատանքներ են տարվում, առաջիկա շաբաթների ընթացքում համապատասխան առաջարկներ կներկայացվեն խորհրդարան։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին էլ հայտնել է, որ երկրի Սահմանադրությունը, որն ընդունվել է 1979 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո, կարող է վերանայվել։

ԱՆԿԱՐԱՆ ԿԱՎԱՐՏԻ ՀԱՐԱՎՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Անկարան ավարտին կհասցնի հարավային սահմանների երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ձևավորումը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Մենք թույլ չենք տա, որ մեր սահմաններին ահաբեկչական միջանցք ստեղծեն: Ո՛չ ահաբեկչությունը, ո՛չ որևէ մեկը մեզ չեն ստիպի հրաժարվել մեր ծրագրերից»,- զգուշացրել է նախագահը:

Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ անդրսահմանային գործողությունը շարունակելու հայտարարության ֆոնին Թուրքիայի հետախուզական ծառայությունները հայտնել են Քրդական աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» 18 զինյալի ձերբակալման մասին։

Արաբական լրատվամիջոցների տվյալով՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Հասեքե նահանգի հյուսիսում հարվածներ են հասցրել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» շարասյանը, ինչպես նաև իրաքյան Մախմուր քաղաքի մոտակայքում գտնվող քուրդ փախստականների ճամբարին։ Վերջին մի քանի օրվա ընթացքում թուրքական զորքերը գնդակոծել են շուրջ 90 բնակավայր։ Կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:

Սիրիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի զինված ուժերի հրամանատարությունը Հալեպում ռազմական ուժեր և զրահատեխնիկա է տեղափոխել՝ թուրքական զորքերի հնարավոր ներխուժումը հետ մղելու համար։ Նշվում է նաև, որ ԱՄՆ զինվորականները և քուրդ զինվորականները վերսկսել են համատեղ պարեկությունը, որը դադարեցվել էր մի քանի օր առաջ՝ թուրքական հարձակման սպառնալիքի պատճառով։

ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՌԴ-Ն. ՄԱԿՐՈՆ

Էմանուել Մակրոնը հավատացրել է, որ Ֆրանսիան և արևմտյան մյուս պետությունները չեն ցանկանում ոչնչացնել Ռուսաստանը։ Նա նաև ընդգծել է, որ անմիջական կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Փոխգործակցությունը վերսկսելու լավագույն միջոցը հաղորդակցության ուղիների պահպանումն է: Իսկ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու միակ ճանապարհը բանակցություններն են»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ բանակցությունների էական մաս է Ռուսաստանին երաշխիքների տրամադրումը՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված Մոսկվայի մտահոգությունները:

Նա նաև մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության հետ կապված և հաստատել Փարիզի պատրաստակամությունը՝ աջակցելու Իրաքին, եթե երկրի ինքնիշխանությանը վտանգ սպառնա:

Ավելի վաղ Սիրիայի և Իրաքի շուրջ զարգացումները Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան քննարկել էր իր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ: Ֆրանսիական կողմը հայտնել է Անկարային, որ ոչ մի ռազմական գործողություն չպետք է խոչընդոտի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային ջանքերը։

ԵՎՐՈՊԱՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԾՈՎՈՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ

Եվրոպան պաշտոնապես դադարեցնում է ծովով ռուսական նավթի ներկրումը: Բուլղարիան, սակայն, կկարողանա ծովով ռուսական նավթ ու նավթամթերք ստանալ մինչև 2024 թվականի վերջ: Եվրոպական մի շարք երկրներ, որոնք աշխարհագրական դիրքի պատճառով ռուսական նավթի այլընտրանք չունեն, նույնպես կշարունակեն ռուսական նավթ ստանալ:

Եվրամիության դեսպանները համաձայնության են հասել նաև ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի առավելագույն գնի սահմանման հարցում, ինչը, եվրոպական կողմի համոզմամբ, կնվազեցնի Ռուսաստանի եկամուտները և կկայունացնի աշխարհում էներգակիրների գները։

Ռուսաստանը, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր չէ նավթ մատակարարել առավելագույն գնի պայմաններում: Փորձագետները չեն բացառում, որ նավթի գինը կարող է հատել մեկ բարելի դիմաց 100 դոլարի սահմանաչափը:

«Մոսկվան նավթ և նավթամթերք կվաճառի այն երկրներին, որոնք կաշխատեն Ռուսաստանի հետ շուկայական պայմաններով, նույնիսկ եթե ստիպված լինենք որոշակիորեն կրճատել արդյունահանումը»,- ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ62
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է 19:4317 Դեկ, 2025
  • Հայ պատանին՝ համակարգչային գիտությունների միջազգային մրցույթի հաղթող 19:4017 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 17. 2025 19:3417 Դեկ, 2025
  • Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով 19:2217 Դեկ, 2025
  • Քննարկվել են «Սևան ստարտափ սամմիթ 2026»-ի կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցեր 19:2017 Դեկ, 2025
  • Կիպրոսի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն 19:1217 Դեկ, 2025
  • «Միասնություն` կյանքի համար». արյունատվության այս տարվա արշավն ամփոփվեց «Յոլյան» արյունաբանության կենտրոնում 19:0317 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Հասել է ժամանակը՝ կանգնեցնենք Մայր Աթոռի օր ավուր ահագնացող գահավիժումը. Հայտարարություն 19:0017 Դեկ, 2025
  • Եվրոպայի վրա հնարավոր հարձակման մասին պնդումները սուտ են. Պուտին 18:5417 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. 10 եպիսկոպոսների հայտարարությունը 18:4517 Դեկ, 2025
  • Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ համայնքներում 18:3417 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ 18:2517 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ. Bloomberg 18:1717 Դեկ, 2025
  • Աստղաձոր գյուղի կամրջի մոտակայքում հրդեհ է բռնկվել 18:0717 Դեկ, 2025
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 142 դեպք 18:0017 Դեկ, 2025
  • Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 17:5817 Դեկ, 2025
  • Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ 17:5017 Դեկ, 2025
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:4117 Դեկ, 2025
  • ՊՆ-ն հրավիրում է երաժիշտ և պարող զորակոչիկներին մասնագիտական լսումների 17:3317 Դեկ, 2025
  • Մարտունիում գործող գազալցակայանը տուգանվել է թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար. ՄՍՇՊՀ 17:2217 Դեկ, 2025
  • Պապոյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները 17:1117 Դեկ, 2025
  • Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը 17:0217 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայաստանի բեռնափոխադրումների մեծ մասը սպասարկող ճանապարհը կբեռնաթափվի | 17.12.2025 17:0017 Դեկ, 2025
  • ՊԵԿ-ը ներկայացրել է նոյեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները 16:5817 Դեկ, 2025
  • «...և մի անլուրջ համերգ». հրավիրում է «Հովեր» կամերային երգչախումբը 16:4617 Դեկ, 2025
  • Գազայի ապագայի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է հիմնված լինի պաղեստինյան ժողովրդի կամքի վրա. Չինաստանի ԱԳՆ 16:3717 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է Երևանում հանդիպակաց երթևեկող մեքենայի վարորդը. կազմվել է արձանագրությունում 16:2717 Դեկ, 2025
  • Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի ընդլայնման մասին տարեկան հայտարարությունը 16:1917 Դեկ, 2025
  • Հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը 16:1017 Դեկ, 2025
  • Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է զգալի առաջընթաց. դեսպան Հակոբյան 16:0317 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան 16:0217 Դեկ, 2025
  • Վերին Լարս տանող նոր ճանապարհը կշրջանցի եղանակային պայմանները. թունելի կառուցումը կավարտվի 2028-ին 15:5717 Դեկ, 2025
  • Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը. Իրանում ՀՀ դեսպանը՝ TRIPP նախագծի մասին 15:5117 Դեկ, 2025
  • Ես ունեմ երկու ճանապարհ. Հայկ Սարգսյանը՝ ՔՊ կուսակցության վարչության որոշման մասին 15:4217 Դեկ, 2025
  • ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ. դեսպան Հակոբյան 15:4017 Դեկ, 2025
  • Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը 15:2817 Դեկ, 2025
  • Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում. Իրանում ՀՀ դեսպան 15:2217 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | 3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել պարանոցի օրգանների՝ բութ առարկաներով սեղմման հետևանքով. ՔԿ 15:0017 Դեկ, 2025
  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:5917 Դեկ, 2025
  • Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին 14:4617 Դեկ, 2025
  • Սուպերմարկետների անունից կեղծ գովազդ է տարածվում. մասնագետները հորդորում են չգայթակղվել 14:3817 Դեկ, 2025
  • Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե 14:3017 Դեկ, 2025
  • ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին 14:2317 Դեկ, 2025
  • Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր գործընկերներին 14:2217 Դեկ, 2025
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը 14:1717 Դեկ, 2025
  • Հայտնի են 2025 թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակ 14:1117 Դեկ, 2025
  • Ամերիկյան նավերը շրջափակել են Վենեսուելա շարժվող նավթային լցանավերը 14:0117 Դեկ, 2025
  • Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» նախագիծը 14:0017 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ստեղծել ահազանգերի համար մեկ միասնական կառավարման կենտրոն 13:5217 Դեկ, 2025
  • Վրաստանը կարող է առանց ԵՄ-ի օգնության մնալ նաև 2026 թվականին. ԶԼՄ-ներ 13:4317 Դեկ, 2025
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել է Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին 13:3417 Դեկ, 2025
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 13:3017 Դեկ, 2025
  • ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին. հայտարարություն 13:2317 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստան–Շվեդիա խորհրդարանական համագործակցության զարգացման հարցերը 13:1217 Դեկ, 2025
  • Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Նարեկ Ղահրամանյան 13:0317 Դեկ, 2025
  • Լուրեր 13։00 | Կխթանվի ԵՄ չափանիշներին ՀՀ-ի մոտարկմանն ուղղված աջակցությունը. մանրամասներ 13:0017 Դեկ, 2025
  • Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:5417 Դեկ, 2025
  • Նարեկ Ղահրամանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:5117 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ 12:5017 Դեկ, 2025
  • 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է 12:4117 Դեկ, 2025
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին 12:3017 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային 12:1917 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել 12:0817 Դեկ, 2025
  • Թրամփը մի քանի երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել. Euronews 11:5817 Դեկ, 2025
  • Բիշքեկում ներկայացվել է Ղրղզստանում Հայաստանի ռազմական կցորդը, քննարկվել է պաշտպանական համագործակցությունը 11:4917 Դեկ, 2025
  • Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է 11:2817 Դեկ, 2025
  • Տեսական գիտելիքներից՝ գործնական կիրառություն․ մշակվել են անձնական տվյալների պաշտպանության նոր ուղեցույցներ 10:5517 Դեկ, 2025
  • Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ 10:4017 Դեկ, 2025
  • Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյանը մանրամասնել է 10:2817 Դեկ, 2025
  • Երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը 10:1317 Դեկ, 2025
  • Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ի նախկին գլխավոր մաքսային տեսուչից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ 10:0417 Դեկ, 2025
  • Լուրեր 10։00 | Լյուքսեմբուրգը կաջակցի ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 10:0017 Դեկ, 2025
  • Նոր տեխնոլոգիաների ներդրումը և շրջակա միջավայրի պահպանման պահանջները թելադրում են ոչ միայն գործընթացների գրագետ կառավարում, այլև անվտանգության մշակույթի ստեղծում աշխատավայրում 09:5117 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ 09:3117 Դեկ, 2025
  • Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել 09:2417 Դեկ, 2025
  • Գորիսի տարածաշրջանում ձյուն է 09:0817 Դեկ, 2025
  • Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ 08:3517 Դեկ, 2025
  • Տաթև-Շինուհայր ճանապարհին ձյուն է տեղում. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 08:1317 Դեկ, 2025
  • Հայաստանն արդեն մեկ տարի միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ պաշտպանելու առցանց ազատությունը. Պարույր Հովհաննիսյան 08:0017 Դեկ, 2025
  • «Աթենք» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 795 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0217 Դեկ, 2025
  • Տավուշի մարզի Բերդ քաղաքում ջուր չի լինի. հասցեներ 00:4217 Դեկ, 2025
  • Վիկտոր Ենգիբարյանը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավարի տեղակալին հրավիրել է Հայաստան 00:2617 Դեկ, 2025
  • Կիբեռանվտանգությունը բոլորիս պատասխանատվությունն է. իրազեկման արշավ՝ Դիլիջանում 00:0417 Դեկ, 2025
  • Շարունակվում են ՔՊ պատգամավորի թեկնածուների գրանցում-չգրանցումները. վարչապետ 23:4416 Դեկ, 2025
  • «23 թվից էստեղ եմ, 4 տարի տվեցին». «Աբովյան» ՔԿՀ-ում 80 ազատազրկված կա 23:3716 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 17-ի եղանակային կանխատեսումները 23:1216 Դեկ, 2025
  • Ձեր առաջարկն օր առաջ ուժի մեջ կմտնի, եթե վերադարձնեք գողացածը. Ավանեսյանը՝ ԱԺ ընդդիմությանը 23:0016 Դեկ, 2025
  • Լևոն Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը․ Աննա Հակոբյանը՝ աղմկահարույց քանդակի մասին 22:4816 Դեկ, 2025
  • Ինչպես է Երևանը դառնում «խելացի». Ավինյանը մանրամասնում է 22:3016 Դեկ, 2025
  • Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Սպիտակավոր վանական համալիրից վերադառնալիս մոլորվել է․ ՆԳՆ 22:2416 Դեկ, 2025
  • ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ 3 տուժած կա 22:1516 Դեկ, 2025
  • TRIPP-ը գործելու է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո. Ռուբինյան 22:1216 Դեկ, 2025
  • Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատել են իրենց վճռականությունը խորացնելու հարաբերությունները քաղաքականության, անվտանգության և կրթության ոլորտներում 22:0816 Դեկ, 2025
  • Հարցազրույց Լուսինե Գևորգյանի հետ 22:0416 Դեկ, 2025
  • Վակուում թերապիա. ինվազիվ միջամտություն 21:5616 Դեկ, 2025
  • Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է 21:4816 Դեկ, 2025
  • Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում 21:3516 Դեկ, 2025
  • Լուսաղբյուր գյուղում այրվել է 1500 հակ անասնակեր 21:1716 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | 200 մլն-ի պահանջ Քոչարյանից, 250 մլն-ի վարկ՝ ԼՂ-ից տեղահանվածների համար. թեժ բանավեճ 21:0016 Դեկ, 2025
  • Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը նշում է գործունեության 25-ամյակը 20:5916 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015