• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Առաջին ալիքը ներկայացնում է «Մանկական Եվրատեսիլի» հաղորդավարներին
Հասարակություն
17:5918 Նմբ, 2022

Առաջին ալիքը ներկայացնում է «Մանկական Եվրատեսիլի» հաղորդավարներին

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղորդավարներն են երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Կարինա Իգնատյանը և դերասան, երգերի հեղինակ Գարիկ Պապոյանը:

Երգչուհի Իվետա Մուկուչյանը 2016 թվականին LoveWave («Սիրո ալիք») երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլում» և իր սիրո ալիքներով վերադառնում է եվրատեսիլյան մեծ բեմ՝ արդեն որպես շոուի հաղորդավար:

««Եվրատեսիլի» երկրպագուները միշտ ցանկանում են իրենց սիրելի արտիստին կրկին տեսնել այս մրցույթում, և ահա ես վերադառնում եմ, իհարկե, արդեն այլ կարգավիճակով: Շատ ուրախ եմ լինել այս տարվա շոուի հաղորդավարներից մեկը, կրկնակի երջանիկ եմ, որ բեմում աշխատելու եմ պրոֆեսիոնալ մարդկանց՝ Գարիկի և Կարինայի հետ»,- ասում է Իվետան:

Գարիկ Պապոյանը եվրատեսիլյան հանդիսատեսին հայտնի է իր հեղինակած Note Alone երգով, որով 2014 թվականին Արամ Mp3-ն ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 4-րդ տեղը: Այժմ Գարիկը կուլիսներից դուրս է գալիս և «Մանկական Եվրատեսիլի» բեմից ողջունելու է բազմամիլիոնանոց լսարանին:

«Երբ ստացա առաջարկը լինելու այս տարվա մրցույթի հաղորդավարներից մեկը, իմ երեխաների չափ ուրախացա: Միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ ինչքան էլ սա մանկական մրցույթ է, պատասխանատվությունը շատ «մեծական» է»,- նշում է Գարիկը:

2019 թվականի «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանն էլ ասում է, որ համաեվրոպական այս մրցույթի մեծ երկրպագու է և կրկնակի մեծ է պատասխանատվությունը հայրենիքում հյուրընկալել 16 երկրից մասնակիցների. «Լեհաստանում ընդամենը 3 րոպե ունեի իմ երկիրը ներկայացնելու համար, իսկ այստեղ ամբողջ շոուի ընթացքում ես և գործընկերներս փորձելու ենք բարձր տրամադրություն ապահովել: Սա նշանակում է, որ պատասխանատվությունը կրկնապատկվել է: Վստահ եմ՝ պրոֆեսիոնալ թիմի հետ իսկապես հրաշալի շոու ենք ունենալու»:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց  կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանշանը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Դիտումների քանակ2586
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Մանկական Եվրատեսիլի» ծախսերի վերահսկման հետ. վարչապետի աշխատակազմ 14:0328 Հոկ, 2022 Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Մանկական Եվրատեսիլի» ծախսերի վերահսկման հետ. վարչապետի աշխատակազմ Հասարակություն
  • Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ 22:4111 Հոկ, 2022 Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ Հասարակություն
  • «Պտտի՛ր հրաշքը». 16 երկիր կհամախմբվի «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ պտույտի շուրջը 15:1626 Սեպ, 2022 «Պտտի՛ր հրաշքը». 16 երկիր կհամախմբվի «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ պտույտի շուրջը Հասարակություն
  • Հոբելյանական՝ 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքները սկսվել են 20:0412 Փտր, 2022 Հոբելյանական՝ 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքները սկսվել են Հասարակություն
  • «Մանկական եվրատեսիլի» հաջողակ փոքրիկները 21:2124 Հլս, 2018 «Մանկական եվրատեսիլի» հաջողակ փոքրիկները Հասարակություն
  • Մի քանի տարվա ջանքերից հետո Միքայելին հաջողվեց դառնալ «Մանկական եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակը 22:1814 Հլս, 2015 Մի քանի տարվա ջանքերից հետո Միքայելին հաջողվեց դառնալ «Մանկական եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակը Մշակույթ
  • «Մանկական եվրատեսիլի» օգնությունը «Նվիրիր կյանք» հիմնադրամին 21:5613 Նմբ, 2014 «Մանկական եվրատեսիլի» օգնությունը «Նվիրիր կյանք» հիմնադրամին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015