Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:53-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz և VAZ-2107 մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Արմավիր քաղաքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին։