Կոտայքի մարզի Չարենցավանի 27/10 ընտրատեղամասում ընթանում է ձայների հաշվարկ. այնտեղ գրանցված է 883 ընտրող: Այդ մասին հաղորդում է «Լուրերի» թղթակիցը։
Տեղեկացնենք՝ Ջրվեժ համայնքում 8003 ընտրելու իրավունք ունեցողներից 2177-ն են մասնակցել ընտրությանը (27.2 տոկոս):
Ակունքում ընտրելու իրավունք ունեցող 6855 քաղաքացիներից քվեարկել են 4809-ը կամ 70.15 տոկոսը, Բյուրեղավանում՝ 8278 ընտրելու իրավունք ունեցողներից 4672-ը կամ 56.44 տոկոսը։
Չարենցավանում ընտրելու իրավունք ունեցող 26870 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 13329-ը (49.61 տոկոս):