Տեղական ինքնակառավարման մարմինների համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել նաև Շիրակի մարզի Անի համայնքում:
Համայնքի 18 բնակավայրում քաղաքացիներն ընտրություն են կատարել երեք քաղաքական ուժերի՝ «Ազգ-համայնք» դաշինքի, «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայկական երազանք» կուսակցությունների ընտրացուցակով ներկայացված 147 թեկնածուների միջև:
Ընդհանուր առմամբ 20 ընտրատեղամասում գրանցված է 15 հազար 901 ընտրող:
33 ընտրական ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանի հավաստմամբ, թեև հանձնաժողովն ահազանգեր ստացել է տարբեր բնակավայրերից, դրանք եղել են տեխնիկական և ընդհանուր ընտրական պրոցեսի վրա էական նշանակություն չեն կարող ունենալ։
Գոռ Պետրոսյան (33 ընտրական ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ) - Թեթևակի թերություններ, ահազանգեր եղել են, որոնք ընտրական պրոցեսի վրա չեն ազդել: Մենք ունենք մեկ կրկնակի ընտրության դեպք թիվ 33/9 ընտրական տեղամասում՝ Քարաբերդ համայնքում: