Սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվողները, սնանկ ճանաչվածները, տարեկան եկամտի 40 տոկոսից ավելի վարկ ունեցողները չեն կարողանա խաղադրույք անել, եթե հանրային քննարկման դրված օրենքի նախագիծն ընդունվի: Արգելքի տակ չընկնող խմբերի համար էլ սահմանափակվելու է խաղադրույք կատարելու չափը: Այն չի կարող գերազանցել տարեկան եկամտի 20 տոկոսը:
Ոլորտի սպասվող կարգավորումը հերթականն է, եթե ավելի կոնկրետ՝ ութերորդը: Պետական մարմինների ներկայացուցիչները հավաստիացնում են խաղադրույքներ կատարողներին՝ խաղատներին ներկայացվող պահանջները խստացնելով՝ փորձում են փրկել խաղամոլության ճանապարհ ընկած հազարավոր մարդկանց, նաև վերահսկել միլիարդների շրջանառություն ունեցող հաճախ անվերահսկելի բիզնեսը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան