Աշխատանքային այցով Արմավիրի մարզում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական ապատեղեկատվությունը. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին Անկախության տոնի առթիվ:
Թե՛ Կիպրոսի, թե՛ ԼՂ հարցում անընդունելի է ուժի կիրառման հետևանքը՝ որպես լուծում ներկայացնելը. ասել է Արարատ Միրզոյանը՝ հունական «Կաթիմերինի» պարբերականին: Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, գոյություն ունի իր հայ բնակչությամբ, որը շարունակում է ապրել իր նախնիների հողում:
Հուլիսի 10-18-ը Հայաստանում կանցկացվի Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան:
Պուտինը ռուսական ընկերություններին կոչ է արել պատրաստ լինել նավթային էմբարգոյին:
Ուկրաինան Լիտվայից «Բայրաքթար» մարտական անօդաչու է ստացել:
Բայդենը հանձնարարել է 400 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային:
Ցուցարարները գրավել են Շրի Լանկայի նախագահական նստավայրը: