Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) հայտարարում է ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց՝ նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ծրագրի նպատակն է կարճ ժամանակահատվածում երեխաներին տրամադրել ոլորտային հիմնական և բազային գիտելիքներ, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշել ու ուղղորդել մասնակիցներին՝ ընդլայնելով տրամաբանությունն ու ստեղծագործական միտքը։
Ծրագրի ընթացքում, բացի ծրագրավորման և դիզայնի դասընթացներից, օրն էլ ավելի հագեցած դարձնելու համար երեխաներն ունենալու են նաև soft training-ներ, խաղեր, այցելություններ ՏՏ և դիզայնի ընկերություններ։
«Ամառային դպրոց» ծրագրի դասընթացների հղումներն են՝ Coding for Kids (8-11), Web for Teens (12-16), Graphic design for Teens (12-16):
Մանրամասների համար զանգահարել (+374 93) 55 68 10, (+37499) 55 68 10, (+374 41) 55 68 16, (+374 10) 55 68 10 հեռախոսահամարներով: