Հունիսի 3-ին` ժամը 23:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյան քաղաքի ՃՈ մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է գազի արտահոսք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: