• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը`... 23:09
Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան Մեր կառավարությունը հռչակել է... 22:48
Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը... 22:29
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Էրեբունի» թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» ցուցահանդեսը
Հասարակություն
13:4418 Մայ, 2022

«Էրեբունի» թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» ցուցահանդեսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հողի գաղտնիքը» խորագրի ներքո պատմության և մշակույթի հուշարձանների հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված գտածոների ցուցադրությունների շարքը։
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ 2022 թ․ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, «Էրեբունի» արգելոց-թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» խորագրով ցուցահանդեսը։
 
Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ներկայացվելու են 2013-2016 թթ. Երևան քաղաքի «Կարմիր բլուր» հնավայրում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախմբի (ղեկ.՝ Հակոբ Սիմոնյան) իրականացրած պեղումներից հայտնաբերված և նույն կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայում վերականգնված ավելի քան 60 արժեքավոր գտածոներ, որոնք արտացոլում են ուրարտական թագավորության հավատալիքներին, կենցաղին, ռազմարվեստին, արդուզարդին բնորոշ գծերը։
 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվող ժամանակավոր այս ցուցադրությունը հանրության համար հասանելի կլինի մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ը։
 
Հիշեցնենք, որ Ուրարտուի (Վանի) թագավորությունը հիմնադրվել է մ․թ.ա. 9-րդ դարում արքա Արամեի կողմից և վերջնական անկում է ապրել մ․թ․ա. 6-րդ դարում։
 
Կարմիր բլուրը, որի վրա բացվել են ուրարտական Թեյշեբաինի ամրոցի մնացորդները, գտնվում է Երևանի հարավարևմտյան հատվածում՝ Հրազդան գետի ձախ ափին։ Ամրոցի շուրջը՝ հարթավայրում՝ մոտ 100 հա տարածքի վրա, սփռվել են հին, նույնանուն քաղաքի մնացորդները։ Թեյշեբաինի քաղաքը կործանվել է մ․թ․ա. 6-րդ դարում՝ սկյութների հանկարծակի հարձակումից, որից հետո կյանքն այստեղ չի վերականգնվել։
 
 
Դիտումների քանակ48
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ինչի համար կարելի է դպրոցում գումար հավաքել, ինչի համար՝ ոչ. ծնողի, ԿԳՄՍՆ-ի կարծիքը և արտերկրի փորձը 20:5008 Մայ, 2022 Ինչի համար կարելի է դպրոցում գումար հավաքել, ինչի համար՝ ոչ. ծնողի, ԿԳՄՍՆ-ի կարծիքը և արտերկրի փորձը Հասարակություն
  • ԿԳՄՍՆ-ն տարկետման մասին նախագիծ է մշակել, ՊՆ-ն առաջարկում է քննարկել դպրոցը 11-ամյա դարձնելու հարցը 15:0423 Ապր, 2022 ԿԳՄՍՆ-ն տարկետման մասին նախագիծ է մշակել, ՊՆ-ն առաջարկում է քննարկել դպրոցը 11-ամյա դարձնելու հարցը Հասարակություն
  • ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կմասնակցեն Վենետիկի բիենալեին 10:5920 Ապր, 2022 ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կմասնակցեն Վենետիկի բիենալեին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի բնակչության մեկ քառորդը զրկված է մշտական ջրից. ինչ է արվում խնդրի լուծման ուղղությամբ 23:2603 Հլս, 2022
  • Ինչո՞ւ հենց Հայաստանը. դեսպանը մեկնաբանում է Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը 23:1303 Հլս, 2022
  • Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն 23:0903 Հլս, 2022
  • Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան 22:4803 Հլս, 2022
  • Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է 22:2903 Հլս, 2022
  • Ինչ նպատակով է ծախսվելու ԱՄՆ ՄԶԳ տրամադրած 120 մլն դոլարը 22:0403 Հլս, 2022
  • Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը 21:5903 Հլս, 2022
  • Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն. Ժաննա Անդրեասյան 21:1503 Հլս, 2022
  • Արայիկ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին 21:0303 Հլս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.07.2022 21:0003 Հլս, 2022
  • Հայաստանն աստիճանաբար անցնում է անկանխիկ վճարային համակարգի. դժգոհություններն ու պարզաբանումները 20:5403 Հլս, 2022
  • Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները 20:2503 Հլս, 2022
  • SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր | Հարցազրույց Նարինե Գալստյանի հետ 19:4603 Հլս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.07.2022 19:0603 Հլս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արա Զոհրաբյանի տանը 18:4403 Հլս, 2022
  • Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին 16:5903 Հլս, 2022
  • Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 16:1803 Հլս, 2022
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին 13:2203 Հլս, 2022
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 13:1003 Հլս, 2022
  • Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է 13:0003 Հլս, 2022
  • Հրդեհ Սևաբերդ գյուղում գտնվող անասնագոմում. անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի 11:2003 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015